Դեկտեմբերի 4-ին Sotheby’s աճուրդի գլխավոր լոտ կդառնան Կանալետոյի վրձնին պատկանող երկու կտավները, որոնցում պատկերված է Վենետիկը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Sotheby’s-ի հին վարպետների բաժնի ղեկավար Ալեքս Բելին:
Կտավները, որոնցում պատկերված են Վենետիկի ամենահայտնի տեսարանները՝ Ռիալտո կամուրջը և Սան Մարկո հրապարակը, թվագրվում են 1738 և 1742 թվականների միջև: Աշխատանքների նախնական գինը, որոնք կվաճառվեն զույգով, կկազմի 8-12 միլիոն ֆունտ սթեռլինգ:
18-րդ դարի երկրորդ կեսին կտավները ձեռք է բերել բանկիր Ջոն Ֆերնել Տաֆենը: 1818թ. դրանք գնել է Ուիլյամ Լայգոնը՝ Բոշամպ երկրորդ դուքսը: Մադրեսֆիլդ կայսերական կալվածքում կտավները մնացել են մինչև 1939թ.: Վաճառքից հետո դրանք կազմել են մասնավոր տարբեր հավաքածուների մաս՝ մինչև 1997թ., երբ այն ձեռք է բերել Safra Republic Holding-ը, որը երկու տարի անց գնել է HSBC բանկը: Վերջինս էլ այն հանել է աճուրդի:












































