Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Ինչ քայլեր է պատրաստել ԱՄՆ-ը ղարաբաղյան ուղղությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ազդարարել է, որ առաջիկայում կլինեն քայլեր՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության գոտում բախումների հավանականության նվազեցմանը: Հոգլանդը հայտարարել է, որ այդ ուղղությամբ աշխատում են նաև Ռուսաստանի հետ և հույս ունեն առաջընթաց արձանագրել Նյու Յորքում սեպտեմբերին կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը: Այդ հանդիպումը կարող է լինել Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման նախապատրաստական փուլ:

Ամերիկացի համանախագահ Հոգլանդը փաստորեն ամրագրում է, թե ինչն է առաջիկա շրջափուլում կարևոր լինելու Միացյալ Նահանգների համար՝ բախումների հավանականության նվազեցում: Սա ըստ էության նորություն չէ, քանի որ Նահանգները դեռևս նախորդ վարչակազմի գործունեության շրջանից է մատնանշում հրադադարի պահպանման հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը: Դրան դիմադրում է Ադրբեջանը, նաև Ռուսաստանը չի ցուցաբերում ներդրման հարցում բավականաչափ ակտիվություն:

Բանն այն է, որ այդ մեխանիզմի ներդրումով Ռուսաստանն ըստ էության զրկվում է Ղարաբաղյան կոնֆլիկտի միջոցով կողմերին և նաև տարածաշրջանը կառավարելու առանցքային լծակից: Կփոխվի՞ արդյոք ինչ-որ բան ներկայիս փուլում, Հոգլանդը առաջիկայում որոշակի քայլերի մասին խոսելիս առաջնորդվում է հույսո՞վ, ակնկալիքո՞վ, թե՞ կան որոշակի կոնկրետ պայմանավորվածություններ Ռուսաստանի հետ, որ լինելու է առաջընթաց՝ բախումների հավանականությունը նվազեցնելու մեխանիզմների հարցում:

Կասկած չկա, որ այդ հարցում Ռուսաստան-ԱՄՆ համաձայնության դեպքում Բաքուն պարզապես չի կարող դիմադրել և ստիպված կլինի գնալ էական զիջումների: Ամբողջ հարցն այն է, թե կա՞ արդյոք ԱՄՆ-Ռուսաստան համաձայնություն այդ հարցում, կամ, եթե կա, ապա ի՞նչ աստիճանի է այդ համաձայնությունը, և գլխավորը՝ ի՞նչ է այն ենթադրում: Մասնավորապես, ենթադրո՞ւմ է, բացի տեսադիտարկման և արձանագրման սարքերից, նաև մարդուժի միջոցով իրականացվող վերահսկողություն: Մարդուժը լինելու է ԵԱՀԿ մանդատի՞, թե՞ խաղաղապահ առաքելության տեսքով: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնության դեպքում ինչ-որ բանով համոզելո՞ւ են Ադրբեջանին, թե՞ պարզապես պարտադրելու են:

Այդ հարցերի պատասխանները կորոշակիացնեն իրավիճակը՝ իհարկե, իրենց հերթին առաջացնելով նոր հարցեր, ընդ որում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով: Օրինակ՝ ինչպե՞ս կարող է բախումների հավանականության նվազեցման ուղղությամբ քայլերին արձագանքել Իրանը: Թեհրանը հանդես է գալիս այդ օրակարգի օգտին, բայց արդյո՞ք Թեհրանի համար չեն լինի որակի անընդունելի պայմաններ:

Միևնույն ժամանակ, Հոգլանդի հայտարարությունը հուշում է, որ կարող է սկզբնավորվել, այսպես ասած, բանակցային մի գործընթաց հրադադարի պահպանման մեխանիզմների շուրջ, որը կարող է ունենալ իմիտացիոն նշանակություն և այդպիսով նպաստել կոնֆլիկտի դե ֆակտո սառեցման նոր փուլին:

Դա էլ իր հերթին առաջացնում է հարց, թե ինչ ձևաչափով է լինելու այդ բանակցությունը, ինչպիսի շեշտադրումներով, անգամ եթե իմիտացիոն, և ըստ այդմ՝ ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ հնարավոր այդ նոր շրջափուլը Հայաստանի ներքաղաքական կյանքում, ներիշխանական վերադասավորումների գործընթացում, երբ ով է լինելու վարչապետը հարցի հնչեցնելիք արձագանքը հնչելու է այլ կերպ՝ «ով է լինելու Ղարաբաղյան խնդրում բանակցողը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում