Bit Torrent Inc. ֆայլերի փոխանակման ընկերությունն իր բլոգում գովազդել է հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման ծառայությունը՝ BitTorrent Chat-ը:
Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ նոր չաթը թույլ է տալիս նամակագրություն վարել՝ չվախենալով, որ տվյալները կհայտնվեն երրորդ ձեռքում:
BitTorrent Chat-ի հաղորդագրությունները գաղտնագրվում և փոխանցվում են պիրինգային ցանցով: Դրա շնորհիվ ամբողջ նամակագրությունը պահպանվում է միայն այն սարքավորման վրա, որից օգտվում են օգտատերերը:
BitTorrent Chat-ը հասանելի է համակարգիչներին և բջջային սարքավորումներին: Ծառայությունը դեռևս թողարկված չէ:








































