«Ընչի ես հո ասֆալտի զավոդ չունե՞մ, որ մեր գյուղն ասֆալտապատեմ»,-երեկ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու չի բարեկարգում իր գյուղը, որի անմխիթար վիճակի մասին մամուլն է գրում:
Նշենք, որ գեներալն Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղից է, որի բնակիչները վերջերս դժգոհություն էին բարձրացրել: «Սկի Երևանի փողոցները թամամ ասֆալտ չունեն, դու եկել՝ մեր գյուղի դարդն ես լացում, ես ասում եմ՝ զավոդ չունեմ, ես հո Բեգլարյան Գագոն չե՞մ»:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի









































