Thursday, 11 06 2026
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»

Իշխանությունն էլ պետք է շահագրգռված լինի

Մեծ հաշվով, կա՞, արդյոք, տարբերություն, թե ո՞վ է Հայաստանում համակարգային բարեփոխում իրականացնողը՝ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը կամ ասենք՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ մեկ այլ գործիչ: Կարող ենք վստահ լինել, որ հանրապետության բնակչության գերակշիռ մեծամասնության համար տարբերություն չկա:

Մարդիկ ընդամենն ուզում են, որ այդ բարեփոխումները դառնան իրականություն: Որևէ մեկն, օրինակ, հաճույքով կամ պարզապես զվարճանալու համար չէ, որ ծիծաղում էր Տիգրան Սարգսյանի երազների վրա, որոնք օրը մեկ Հայաստանում մի նոր տարածաշրջանային կենտրոն էին հռչակում, մինչև որ իրականում պարզվեց, որ այդ տարածաշրջանային կենտրոն ասվածը իրականում ընդամենը հանքարդյունահանումն է, իսկ մնացյալը պատրանքներ են: Բայց որևէ մեկը դրա համար Տիգրան Սարգսյանի ասածների վրա ծիծաղելուց առանձնակի հաճույք չէր ստանում, որովհետև մարդկանց ավելի շատ հուզում է այն, թե վերջապես ե՞րբ է երկրում իրականանալու այդքան սպասված բարեփոխում ասածը: Ու պետք է ընդունել, որ Հայաստանում իսկապես կա հասարակության մի մեծ զանգված, որը պատրաստ կլինի անգամ ներել, ասենք, ամենաստոր քայլերն էլ, եթե այդ քայլերի հեղինակը վաղը ինչ-որ առարկայական քայլեր կատարի երկրում իրավիճակը փոխելու համար:

Լա՞վ է դա, թե՞ վատ, որ հասարակության մեջ կա անգամ այդ աստիճանի մոռացության պատրաստ խավ, բայց փաստը դա է, և ներքաղաքական գործընթացների դերակատարները չեն կարող այդ փաստը հաշվի չառնել: Օրինակ՝ այսօր գուցե Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը ահավոր ցածր է, գուցե նրան չեն սիրում, գուցե շատերն ատում են, գուցե թվում է, որ նրան երբեք չեն ների Մարտի 1-ը, սակայն որքան էլ ցավալի լինի, պետք է խոստովանել, որ կա մարդկանց մի ստվար զանգված, որ կարող է մեկ էլ մի օր սկսել երանությամբ հիշել, ասենք, Քոչարյանի երկնիշ աճի ժամանակները, եթե շարունակվի ներկայիս երկնիշ և գուցե եռանիշ կամ քառանիշ գահավիժումը: Եվ ներքաղաքական երկխոսությունն ու հանդուրժողությունն այդ հարցում չեն կարող որևէ էական ազդեցություն ունենալ, եթե չունենան երկրի համար առարկայական և կարևոր արդյունքներ: Այդպիսին են բոլոր հասարակությունները, և անիմաստ է նրանցից միատարրություն պահանջել որևէ հարցում: Հասարակությունները միատարր են միայն ֆիզիկական անվտանգության և բարեկեցության հարցում՝ բոլորն ուզում են լինել պաշտպանված և նաև սոցիալապես ապահովված:

Ներքաղաքական գործընթացի սուբյեկտների համար կարող է աններելի վրիպում լինել այդ բացթողումը, լինել անթույլատրելի արխայիզմ, որը կարող է անակնկալ կերպով ինչ-որ պահի շրջել ներքաղաքական զարգացումների տրամաբանությունն ու բովանդակությունը: Հետևաբար առարկայական արդյունքները հրամայական են թե՛ Կոնգրեսի, թե՛ իշխանության համար: Եթե, օրինակ, իշխանությունը մտածում է, որ ասենք՝ կարող է Կոնգրեսի հետ «մուկնուկատու» խաղալով մաշել ընդդիմության հասարակական պոտենցիալն ու այդպիսով ձերբազատվել ընդդիմադիր ճնշումներից, ապա չարաչար սխալվում է: Ի վերջո, դրանով իշխանությունը կլուծի իր խնդիրը, սակայն ամենևին էլ ոչ գլխավորը, որովհետև գլխավոր խնդիրը իշխանության հանդեպ հասարակության վերաբերմունքն է: Իսկ դրա համար երկրում անհրաժեշտ են համակարգային իրական փոփոխություններ, և ըստ էության որքան ընդդիմությանն է այսօր պետք դրան ուղղված ներքաղաքական երկխոսության ընթացքում հանրության բոլոր խավերին անառարկելի հաջողությունների մասին ապացույցներ ներկայացնել, նույնքան էլ դա պետք է իշխանությանը: Ընդ որում՝ իշխանությանը դա, թերևս, ավելի է պետք, քանի որ իշխանությունը կորցնելու ավելի շատ բան ունի: Հետևաբար, որքան Կոնգրեսն է շահագրգռված, որ երկխոսության արդյունքում հնարավորինս շատ առարկայական հաջողություններ ներկայացնի հասարակությանը՝ ցույց տալու համար, որ ընտրված ճանապարհը ճիշտ է, այդքան էլ, թերևս, շահագրգռված պետք է լինի իշխանությունը, Սերժ Սարգսյանը:

Բանն այն է, որ հիասթափությունը, մեծ հաշվով, լինելու է գործընթացից, ոչ թե այս կամ այն սուբյեկտից: Այսինքն՝ մարդիկ ընդհանրապես ներքաղաքական երևույթն են համարելու անիմաստ և անպտուղ, ինչը պարարտ դաշտ է բացելու այլ երևույթների ինքնադրսևորման համար, որոնք, սակայն, արդեն կարող են լինել նվազ կառավարելի, նվազ կանխատեսելի: Կարծես թե բավական լուրջ սոցիալական ճգնաժամի հաղթահարման խնդիր ունեցող իշխանության համար բոլորովին ցանկալի չէ երկրում կանխատեսելի գործընթացը փոխարինել նվազ կառավարելի և անկանխատեսելի գործընթացով: Բայց դրանից խուսափելու միակ տարբերակը հենց արդյունքներն են, հասարակության բոլոր շերտերի համար տեսանելի և շոշափելի արդյունքները, որոնք դժվար կլինի տարաբնույթ և իրարամերժ մեկնաբանությունների ենթարկելը: Գուցե իշխանությունը նաև հենց այդ վտանգները գիտակցելով բավական արագ պատրաստակամություն հայտնեց ընդունել ընդդիմության երկխոսելու առաջարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում