Դերասան Բրեդ Փիթը Լոնդոնում մասնակցում է «Ցասում» ֆիլմի նկարահանումներին, որոնց ընթացքում դերասանը ստիպված է յուրացնել իր համար նոր տրանսպորտային տեսակը՝ տանկը: Այս մասին գրում է Daily Telegraph-ը:
Նկարահանումներն արդեն իրենց ընթացքի մեջ են, իսկ պապարացիները լուսանկարել են Փիթին աշխատելիս: Ֆիլմում հանդես են գալիս նաև Շայա Լաբաֆը, Լոգան Լերմանը, Մայքլ Փենյան և ուրիշներ:
Ռեժիսոր Դևիդ Էյրի կինոնկարը պատմում է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ամերիկացի տանկիստների մասին: Ժապավենում գործողությունները ծավալվում են պատերազմի ավարտին՝ 1945-ին: Փիթը մարմնավորում է Fury տանկի անձնակազմի անդամի, ով կռվում է գերմանացիների դեմ՝ Արևմտյան ճակատում:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2014-ի նոյեմբերի 13-ին:





































