Thursday, 02 05 2024
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի

Հասունանում է սոցիալական բունտ՝ իշխանության շվարության ֆոնին

Այն պետությունները, որոնք ինչ-որ կերպ կապված են Ռուսաստանի հետ, մտահոգվելու տեղիք ունեն: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին:

Քոչարյանի ասածը միանգամայն տրամաբանական է՝ չնայած այս հարցում անգամ Հայաստանի իշխանությունը չունի ձևավորված մոտեցում, որովհետև օրեր առաջ ֆինանսների նախարարն, ըստ էության, ասել էր հակառակը:

Իրարամերժ դիրքորոշումների այս շիլաշփոթը պարզ բացատրություն ունի: Եթե ընդունվում է այն, որ ամերիկյան պատժամիջոցները հարվածում են Հայաստանի տնտեսությանը, ապա իշխանության ներկայացուցիչները պարտավոր են ցույց տալ երկրի զարգացման այլընտրանքային՝ եվրասիական ճանապարհից դուրս, զարգազման հնարավորությունները: Նման լուծումներ մեր իշխանավորները չունեն և հաճախ դիմում են կեղծիքի, մանիպուլյացիայի: Իսկ իրականությունն առավել քան տխուր է, որովհետև ամերիկյան նոր պատժամիջոցները հարվածելու են ռուսական տնտեսության հիմքին՝ ըստ էության այն քայքայելով:

Դա չի կարող ուղղակի ազդեցություն չունենալ միայն դեպի Ռուսաստանի շուկան կողմնորոշված մեր տնտեսության վրա: Ռուսաստանի տնտեսությունն արդեն իսկ թևակոխում է տևական ստագնացիայի փուլ: Նման ճգնաժամերի ժամանակ աշխատանքից ազատում են առաջին հերթին միգրանտին՝ պահելով իրենց քաղաքացուն: Դա էլ բերելու է միգրանտների հետհոսք Հայաստան և լրացուցիչ ճնշում աշխատաշուկայի վրա:

Նախորդ պատժամիջոցներին Հայաստանի տնտեսությունը տուժեց այն ժամանակ, երբ ռուսական ռուբլին մոտ երկու անգամ արժեզրկվեց: Դա ազդեցություն ունեցավ հատկապես տրանսֆերտների վրա, ՌԴ բնակչության գնողունակության վրա, իսկ դրանով պայմանավորված՝ Հայաստանից արտահանումների հնարավորությունները սահմանափակվեցին, մեր արտադրանքի մրցունակության կորուստ եղավ:

Տնտեսագետների կանխատեսմամբ՝ նոր պատժամիջոցների ավերիչ հետևանքները հայաստանյան իրականության վրա կզգացվեն մինչև տարեվերջ: Առանց այն էլ Հայաստանում աղքատությունը դարձել է լուրջ մարտահրավեր, հիմա Ռուսաստանից վերադառնալու են հազարավոր մեր հայրենակիցներ՝ համալրելով գործազուրկների ստվար բանակը:

Հայաստանում արժեքային հեղափոխության հեռանկար գրեթե չկա, բայց երկիրը կանգնած է սոցիալական կոլապսի կամ բունտի շեմին: Ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանը կատակով կամ հեգնանքով ասել էր, որ խրախուսում են արտագաղթը, որ երկրում հեղափոխություն անող չլինի:

«Հեղափոխականները» վերադառնում են՝ գուցե այն վճռականությամբ, որ «արտագաղթելու» ճանապարհ բացեն երկիրն այս վիճակին հասցրածների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում