Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Հատկանշական ու խորհրդանշական հիմնարկեք Հայաստանում. Վաշինգտոնն ու Պեկինը հայտնվում են նույն գծի վրա

Երեկ Հայաստանում տեղի է ունեցել Չինաստանի դեսպանատան նոր շենքի հիմնարկեքը: Նոր շենքն ունենալու է երկու առանձնահատկություն, մեկը հատկանշական, մյուսը՝ խորհրդանշական: Հատկանշականն այն է, որ Չինաստանի դեսպանության շենքն ինչպես հայտնի է արդեն, լինելու է իր մեծությամբ երկրորդը եվրասիական տարածաշրջանում: Առաջինը ՌԴ-ում է: Խորհրդանշականն այն է, որ Չինաստանի դեսպանության շենքը լինելու է Հայաստանում ԱՄՆ դեսպանության շենքի հարևանությամբ, որն ինչպես հայտնի է աշխարհում ԱՄՆ դեսպանատների շարքում իր մեծությամբ երրորդն է: Նախ ավելի մանրամասն հատկանշականի մասին: Չինաստանը եթե համաշխարհային տերություն չէ, ապա անկասկած ավելին է, քան լոկ տարածաշրջանային տերությունը՝ մեղմ ասած ավելին: Ընդ որում, Չինաստանի միջազգային տնտեսական, քաղաքական դերակատարությունն աճում է, իսկ վերջերս էլ Չինաստանը ունեցավ իր առաջին ռազմակայանն արտերկրում և թեև դա ինչ-որ հանգուցային աշխարհաքաղաքական գոտում չէ, այդուհանդերձ, որոշակիորեն հանդիսանում է նախադեպ Չինաստանի համար: Եվ այժմ, ահա, ավելի քան տարածաշրջանային այդ տերությունը, որը գուցե հինգ րոպե է պակաս համաշխարհային տերությունից և գործնականում դե ֆակտո արդեն իսկ հանդիսանում է իրականում երկրորդ բևեռը աշխարհում, վաղուց շրջանցելով Ռուսաստանին որպես այդպիսին, Հայաստանում բացում է իր նոր՝ եվրասիական գոտում ամենամեծ դեսպանատունը: Սա նշանակում է Հայաստանի հանդեպ աճող հետաքրքրություն, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ տարածաշրջանի հանդեպ աճող հետաքրքրություն, որի հենակետը կարող է լինել Հայաստանը:

Չինաստանի ծավալներով նոր դեսպանատունը անկասկած նշանակում է հարաբերությունների և դերակատարության նոր ծավալ: Ինչպե՞ս է արտահայտվելու այդ նոր ծավալը, երևի թե հարցի ամենահետաքրքիր կողմերից մեկն է: Օրինակ՝ արդյո՞ք Չինաստանը նոր փուլում կսկսի արդեն առավել գործնական հետաքրքրություն ցուցաբերել այն մեգանախագծերի հանդեպ, որ նախաձեռնել կամ մտահղացել է Հայաստանի իշխանությունը տարբեր տարիներին: Մասնավորապես, որպես կոնկրետ օրինակ՝ Իրան-Հայաստան երկաթուղին, որի ֆինանսավորման համար Հայաստանը տարիներ առաջ է դիմել Չինաստանին, երբ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահ էր և մեկնել էր Չինաստան: Բայց Իրան-Հայաստան երկաթուղին թղթի վրա է: Արդյո՞ք Չինաստանի նոր դեսպանատունը կարող է նշանակել նոր շունչ, օրինակ, այդ նախագծին, հաշվի առնելով, որ այն կարող է լինել Չինաստանի՝ Մեծ Մետաքսի ճանապարհի այսպես ասած ուղղություններից կամ վեկտորներից մեկը: Կամ, արդյո՞ք Չինաստանի նոր դերակատարությունը Հայաստանում կամ նոր ծավալները ներկայացվածության առումով ենթադրեն աշխատանք Հայաստանի հասարակության հետ, բացի հնարավոր, ենթադրյալ բիզնես, ֆինանսական ներկայացվածությունից:

Իհարկե, հնարավոր է դիտարկել բազմաթիվ տարբերակներ: Մի բան հստակ է, որ չինացիները չունեն որևէ տարբերակի իրականացման համար ֆինանսական ռեսուրսի պակաս, և հարցը մնում է միայն ցանկությունն ու նպատակահարմարությունը: Հստակ է գուցե նաև այն, որ Չինաստանն իսկապես նախապատրաստվում է նոր փուլի և անկասկած է, որ Հայաստանն այստեղ իր հերթին պետք է պատրաստ լինի՝ պատրաստ ոչ վերևից ընկնող ինչ-որ բան ընդունելու, այլ ընդառաջ գնալու: Սա թերևս ամենակարևորն է՝ Հայաստանի ընդառաջ գնալու պատրաստակամությունը: Չինաստանի հետ հարաբերություն Հայաստանը կառուցում է վաղուց, և ասել, թե այդ հարաբերությունը պասիվ է, կլինի սխալ: Սակայն անկասկած է, որ այդ հարաբերությունն ամենևին չի համապատասխանել այն դերին, որ ունի Չինաստանն աշխարհում կամ որը ձեռք է բերում աստիճանաբար: Ընդհանրապես, այդ առումով բավական պարադոքսալ վիճակ է: Հայաստանի հարաբերությունը սերտության, խորության առումով հակադարձ համեմատական է հարաբերության մյուս սուբյեկտի աշխարհաքաղաքական դերին և Հայաստանի շահերին ու անվտանգությանն այդ դերի համահունչ լինելուն:

Այսինքն՝ որքան սուբյեկտը հեռու է Հայաստանի շահերից ու անվտանգությունից, այնքան Հայաստանը սերտ և դաշնակից է դրան, ու հակառակը: Ակնհայտ է, որ այդ հարաբերակցությունը պետք է շրջվի գլխիվայր, և տվյալ պարագայում կոնկրետ Չինաստանի մասով Պեկինն ակնհայտորեն պատրաստ է դրան ու երկարաժամկետ առումով: Եվ այստեղ հասնում ենք նաև Չինաստանի նոր դեսպանատան խորհրդանշականությանը՝ ԱՄՆ դեսպանատան հարևանության մասով: Որովհետև Միացյալ Նահանգներն էլ լինելով ըստ էության համաշխարհային միակ գերտերությունը, վաղուց ի վեր Հայաստանին հայտնում են հարաբերությունները բնականորեն խորացնելու պատրաստակամություն: Եվ այստեղ էլ Հայաստանի շահն ու անվտանգությունը պահանջում է ընդառաջ գնալ: Այդ իմաստով խորհրդանշական է, որ Նահանգների և Չինաստանի դեսպանատները Երևանում հայտնվում են կողք կողքի: Մյուս կողմից հայտնի է, որ ամերիկա-չինական հարաբերությունը նաև մրցակցային է, չնայած տնտեսական սերտ փոխկապակցվածությանը: Հայաստան կտեղափոխվի նրանց այդ հարաբերության մրցակցայի՞ն, թե՞ փոխկապակցվածության բաղադրիչն ու էներգիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում