Չինաստանի Հունան գավառի Չանշա քաղաքի գազանանոցում հյուրերին առաջարկում են չափել իրենց ուժը վագրի հետ՝ պարզելու համար, թե ով է ավելի ուժեղ:
Հյուրերը պետք է ձգեն պարանը, որի մի ծայրը վագրերի վանդակում է: Վանդակում գտնվող պարանի ծայրին պարկ է կապված, որի մեջ կենդանի հավ է: Դրա համար պետք է վճարել 45 յուան:
Տեսարանը, որն ակտիվիստների կարծիքով շատ դաժան է, խախտում է նաև նոր օրենքը, որն արգելում է կենդանիներին օգտագործել որպես զվարճանքի միջոց:
Mail Online-ը գրում է, որ 4-ամյա ամուրյան վագրը միշտ հաղթում է 6-7 հոգուց բաղկացած զբոսաշրջիկների խմբին:










































