Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտպան Լեոնարդո Բոնուչին անդրադարձել է «Գալաթասարայ»-ի դեմ առաջիկա խաղին, մասնավորապես` Դիդիե Դրոգբային:
«Նրա դեմ խաղալիս մենք պետք է լինենք շատ կենտրոնացած: Դրոգբան, անկասկած, աշխարհի լավագույն հարձակվողներից է, ու նա տեղափոխվել է «Գալաթասարայ» Չինաստանում խաղալուց հետո` ցանկանալով նորից զարմացնել իր խաղով:
Նա «Չելսի»-ն հասցրեց Չեմպիոնների Լիգայի գավաթի նվաճման, ու վաղը մենք խաղալու ենք մոտիվացված հարձակվողի դեմ, ով կուզենա իրեն ցույց տալ: Վաղը պետք է ամեն ինչ անենք խաղադաշտում, քանի որ մեկ նպատակ ունենք` հաղթել»,- ասել է Բոնուչին:









































