Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Կոպենհանգեն»-ի դեմ առաջիկա խաղը Քրիշտիանու Ռոնալդուի համար հոբելյանական կլինի:
Պորտուգալացի խաղացողը իր 100 խաղը կանցկացնի եվրոգավաթներում. անցկացրած 99 խաղերից 93-ը բաժին է ընկնում Չեմպիոնների Լիգային, 4-ը` որակավորման փուլին, 2-ը` ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը:
Բացի այդ, Ռոնալդուի արդյունավետությունն այդ խաղերում ուղղակի գլխապտույտ է առաջացնում: Նա 54 գոլ է խփել 99 խաղում. 38 գոլ` «Ռեալ»-ում, 16 գոլ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:






































