Friday, 05 06 2026
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Ինչու է ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն «առաջինն ընտրել» Կոստանյանին

Չնայած ԲՀԿ-ն ԱԺ ամբիոնից այդպես էլ չհայտարարեց գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի թեկնածության վերաբերյալ իր դիրքորոշման մասին, ԲՀԿ-ականները այսօր պարտաճանաչ ներկայացան քվեարկության ու կողմ քվեարկեցին Կոստանյանի թեկնածությանը: Բացի այն, որ ԲՀԿ-ականներն ասում էին, որ դա խմբակցության որոշումն է, որոշ ԲՀԿ-ականներ թերևս տարբեր պատճառներ ունեն նոր գլխավոր դատախազի հետ լավ հարաբերություններ ստեղծելու:

ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) առաջինն է գնացել ընտրելու: Մեր հարցին, թե ինչպես է քվեարկել, նա պատասխանեց. «Կողմ՝ Կոստանյանին»: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչի համար է կողմ քվեարկել, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Որովհետև ես իրան շատ հարգում եմ, և ինքը պրաֆեսիոնալ իրավաբան ա, երկիրը կկառուցի»: Ի պատասխան մեր հարցին, թե հնարավո՞ր է դատախազին կողմ լինելու պատճառը նաև այն է, որ իր դեմ քրեական գործ կա սառեցված, և միգուցե ուզում է լավամարդ լինել՝ Կարապետյանը հայտարարեց. «Չէ, ոչ մի բան իմ նկատմամբ չկա: Ես իրան հարգում եմ՝ որպես փայլուն իրավաբանի: Իմ կարծիքով՝ միակ անձնավորությունն է, որ դատախազությունում ամեն ինչ կվերափոխի ու ճիշտ կկազմակերպի»: Ասել է թե՝ Ձեր կարծիքով, մինչ այժմ դատախազությունը ճիշտ չի՞ աշխատել՝ եզրակացրինք մենք: «Ես չեմ կարա ասեմ՝ ճիշտ չի եղել»,- զգուշացավ ԲՀԿ-ականը:

Մեր հիշեցմանը, թե կարծիք հայտնելն իր իրավունքն է, Կարապետյանը պատասխանեց. «Դուք ասում եք՝ ում եք ընտրել դատախազ, ես ասւմ եմ՝ Կոստանյանին և առաջինն եմ ընտրել»: Հիշեցրինք, որ իր դեմ, այնուամենայնիվ, կար կարճված գործ, ինչին ի պատասխան՝ ԲՀԿ-ականն ասաց. «Իմ դեմ քրեական գործ չկար, է: Հանցագործը պիտի պատժված լիներ, բայց չի պատժվել»:

Հիշեցնենք, որ 2009-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը երկաթյա ձողով (ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով) հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Այնուհետև նաև ծեծի էր ենթարկել նրան. Զադոյանը ոտքերի հարված էր ստացել գլխին, որը դարձել էր ուղեղի ցնցման պատճառ, վնասվել էին նաև նրա կողերը: Զադոյանը, բարեբախտաբար, ողջ էր մնացել, նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: Նշեք, որ Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել և ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Պատգամավորի հետ կապված գործը բավական աղմուկ հանեց, սակայն առավել ուշագրավ է գործի քննությունը. Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո՛չ մեղադրյալ, ո՛չ տուժող չճանաչվեց: Ավելին՝ սկզբում երկուսն էլ սույն գործով անցնում էին որպես վկա, հետո Արթուր Զադոյանին, որը բարեբախտության շնորհիվ էր պատգամավորի կրակոցների արդյունքում ողջ մնացել, ներգրավեցին որպես մեղադրյալ: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը, որը վերսկսելու վերաբերյալ Արթուր Զադոյանի դատական բողոքները ոչ մի արդյունք չտվեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում