Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ընթանում է Սայադ Շամոյանի, Թեմուր Ավդալյանի և Ղ. Մ.-ի գործի դատավարությունը:
Ղ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իմանալով Թ. Շամոյանի կողմից իր որդու նկատմամբ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մասին՝ 2012 թվականի օգոստոսի 11-ին գնացել է Շամոյանի տան մոտ, ծեծի է ենթարկել նրան:
Բացի դրանից, հաջորդ օրը առավոտյան նա գյուղի կամրջի մոտ անչափահաս Թեմուր Ավդալյանին դրդել է ծեծի ենթարկել Սայադ Շամոյանին: Արդյունքում Ավդալյանը ծեծկռտուքի մեջ է մտել Շամոյանի հետ, հարվածել ու պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Սայադ Շամոյանն էլ իր հերթին է հարվածել Թեմուր Ավդալյանին ու նրա առողջությանը պատճառել թեթև վնաս:
Երեք ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:











































