Նոր ֆինանսական տարվա բյուջեի բացակայության պարագայում ԱՄՆ դաշնային կառավարական ծառայությունների աշխատանքի դադարեցումը միանշանակ ազդանշան է Մեծ Բրիտանիայի համար՝ շարունակելու կոշտ տնտեսական քաղաքականությունը: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ Մանչեսթերում իր Պահպանողական կուսակցության ամենամյա համաժողովի ժամանակ:
«ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը հաստատում է ճգնաժամային հետևանքների վերացման համար ծախսերի կրճատման անհրաժեշտությունը»,- ասել է նա: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ես գիտեմ, որ Թագավորության որոշ բնակիչներ արդեն հոգնել են տնտեսման քաղաքականությունից և ցանկանում են, որպեսզի կառավարությունը կրկին սկսի ավելի շատ ծախսել»,- շարունակել է Քեմերոնը՝ մատնանշելով նման մոտեցման հետևանքները:








































