Սոցցանցերում սպամի միջին թվաքանակը 2013-ի առաջին վեց ամիսներին ավելացել է 355 տոկոսով՝ համեմատած 2012-ի վերջին ցուցանիշի հետ: Այս մասին ասվում է Netgate ընկերության հրապարակած հետազոտության մեջ՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Համաձայն վիճակագրության՝ սպամ է հանդիսանում յուրաքանչյուր 200-րդ հաղորդագրությունը: Դրանց հետքերով գնալն ու արգելափակելը շատ ավելի դժվար է, քան էլեկտրոնային փոստերով տարածվող սպամի «ավանդական» տեսակների դեպքում:
Դեռևս 2012-ին Facebook-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ սպամ հասկացությունը տարածվում է սոցցանցում բոլոր հաղորդագրությունների 4 տոկոսի վրա միայն:









































