Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում անգործ մնացող մեր հայրենակիցները կվերադառնան Հայաստան

Հայաստանի տնտեսության գլխին հերթական սպառնալիքն է կախվել՝ պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ սահմանած նոր պատժամիջոցներով: Ճիշտ է, դրանք այս անգամ հիմնականում ազդելու են նավթագազային այն ընկերությունների վրա, որոնցում ՌԴ-ն բաժնեմաս ունի: Եվ քանի որ այդ ընկերություններն արդեն միայն ՌԴ-ին չեն վերաբերում, այդ երկիրը բաժին ունի միջազգային մի շարք նավթագազային համակարգերում, պատժամիջոցների հարվածը հասնելու է նաև ԵՄ երկրներին: Եվ Եվրահանձնաժողովը գնահատել է, որ ռիսկի տակ են հետևյալ նախագծերը՝ «Բալթյան ՍԲԳ» (Shell և «Գազպրոմ»), «Կապույտ հոսք» (Eni և «Գազպրոմ»), Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի խողովակաշար (Shell, Eni և «Ռոսնեֆտ»), «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» («Գազպրոմ» և եվրոպական մի շարք ընկերություններ), «Սախալին-2» ՍԲԳ (սեղմած բնական գազ) գործարանի ընդլայնում (Shell և «Գազպրոմ»), Հարավկովկասյան գազամուղ և Շահ-Դենիզ հանքավայր (BP և «Լուկօյլ»), Զոհր հանքավայրը Միջերկրական ծովում (BP, Eni և «Ռոսնեֆտ»):

Այս ընկերություններից «Ռոսնեֆտն» ու «Գազպրոմը» մեծ չափով ներկայացված են նաև Հայաստանում, առաջինը նավթամթերք է ներկրում, երկրորդը մեր գազային համակարգի մոնոպոլիստն է ՀՀ անկախությունից ի վեր: Հնարավո՞ր է ԱՄՆ սահմանած պատժամիջոցներն ազդեն այս ընկերությունների հայաստանյան գործունեության վրա՝ մասնավորապես թանկանան գազը և նավթամթերքը: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի ներկայացմամբ՝ կոնկրետ այդ դեպքում, դրանք այդ ընկերությունների ներքին քաղաքականությամբ են պայմանավորված: Այսինքն՝ կարող են թանկացնել, կարող են անգամ էժանացնել:

Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Հայաստանի վրա այդ պատժամիջոցների բացասական ազդեցությանը, ապա դա անխուսափելի է: ՌԴ-ն Հայաստանի տնտեսական թիվ մեկ գործընկերն է: Եվ որպես երկիր, ՀՀ-ն ամենաշատն արտահանում է ՌԴ, և ամենաշատը ներմուծում է ՌԴ-ից: ՌԴ-ի տնտեսությունը զարգացած չէ և մեծապես կախված է նավթագազային հումքից: Օրինակ՝ վերջին տարիներին նավթի գների էական անկումը ճգնաժամի է հասցրել ՌԴ տնտեսությանը: Եվ հիմա, երբ ԱՄՆ-ը թիրախավորված հենց այդ ոլորտին է հարվածում, ուրեմն այդ երկրում տնտեսական ճգնաժամն էլ ավելի կխորանա: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադառնալով այդ թեմային՝ շատ նուրբ ձևով գնահատել էր, թե ՀՀ-ն պարզապես կկորցնի այն հնարավոր աճը, որը կարող էր ունենա: Իսկ Վ. Խաչատրյանը գտնում է, որ այդ պատժամիջոցներն առաջին հերթին կազդեն հենց ներմուծման-արտահանման վրա: Եթե ՌԴ-ի տնտեսական վիճակը վատանա, դա կազդի այդ երկրի բնակչության գնողունակության վրա, հետևաբար նաև ներմուծված, տվյալ դեպքում ՀՀ-ից դեպի այդ երկիր արտահանվող ապրանքի իրացման ծավալների վրա: Մեր տնտեսության հաջորդ ոլորտը, որի վրա կարող է ազդել ՌԴ-ի դեմ սահմանված այդ պատժամիջոցները՝ տրանսֆերտներն են: «Առանց այդ էլ վերջին տարիներին տրանսֆերտների հոսքը նվազել էր, թեև 2017թ. մի փոքր վերականգնվել էր: Բայց եթե ժամանակին 2 մլրդ դոլարից էլ ավելի տրանսֆերտ էր գալիս, հիմա դարձել է 1․3-1․4 դոլար: Կրճատված 700 մլն դոլարը քիչ չէ մեր տնտեսության համար, 7 տոկոս տնտեսական աճ է: Բացի այդ, ցանկացած երկիր, երբ ունենում է պատժամիջոցների բացասական ազդեցություն և դրա հետևանքով տնտեսական խնդիրներ, դիմում է մեկ այլ գործիքի ազդեցության՝ աշխատանքից ազատում է միգրանտներին: Իսկ Հայաստանից ամենաշատը նախընտրում են մեկնել ՌԴ: Իսկ նման ճգնաժամերի ժամանակ աշխատանքից ազատում են նախ միգրանտին և ոչ թե իրենց քաղաքացուն: Դա էլ բերելու է միգրանտների հետհոսք Հայաստան և լրացուցիչ ճնշում աշխատաշուկայի վրա»,- հավելում է Վ. Խաչատրյանը:

ՌԴ-ի վրա ԱՄՆ նախորդ պատժամիջոցների հետևանքով այդ երկրի արժույթը՝ ռուբլին, կրկնակի արժեզրկվեց, նույնը չի բացառվում նաև այս անգամ: Վ. Արամյանը, օրինակ, ՀՀ տնտեսության վրա այդ պատժամիջոցների բացասական ազդեցության հիմնական խնդիրներից է համարում նաև այդ գործոնը: Իսկ ՀՀ-ն հակազդելու կամ այդ վնասները փոխհատուցելու ի՞նչ հնարավորություններ ունի: ԵՏՄ անդամ լինելով՝ կարո՞ղ է այլ ուղղությամբ զարգացնել իր տնտեսական հարաբերությունները, որ կարողանա թեթևացնել ՌԴ-ից եկող այդ ռիսկերը: Վ. Խաչատրյանը թեև ոչ համարժեք, բայց որոշ ելք տեսնում է տուրիստական հոսքերն ավելացնելու միջոցով: Բայց նման դեպքերում, թե ընդհանրապես տնտեսության համար շատ կարևոր ներդրումները ներգրավելու ապագա չի կանխատեսում: Ինչո՞ւ պիտի ԱՄՆ-ը կամ Իրանը ՀՀ-ում ներդրում անեն, մեր տնտեսությունն ինչո՞վ կարող է գրավել ներդրողին: Հարց է բարձրացնում տնտեսագետը: Չէ որ նման հարաբերությունների ակնկալիք ունեն ՀՀ իշխանությունները: Վ. Խաչատրյանի ներկայացմամբ՝ նույն ԱՄՆ-ը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելուն զուգահեռ այդ երկրի ֆոնդային բորսայում մեծաքանակ ակտիվներ է գնել: Կամ ԵՏՄ անդամ Ղազախստանում մեքենաշինության ոլորտում է ներդրումներ անում: Եվ ոչ լարված հարաբերությունները, ոչ էլ ԵՏՄ-ն չեն խանգարում բիզնեսի շահին: Նույնը կարող էր լինել նաև ՀՀ պարագայում: Եթե, իհարկե, մեր երկիրն ունենար ներդրումների համար համապատասխան միջավայր: ՀՀ շուկայի փակ և փոքր լինելը վանում է ներդրողին: «Ներդրողը միանգամից հարց է տալու, թե այդ դեպքում մրցակցային ինչ առավելություններ կարող ենք առաջարկել: Օրինակ՝ Վրաստանում ներդրում անելու պարագայում, նախ, ԵՏՄ-ի խնդիրը չկա, հետո շատ ավելի հեշտ է արտաքին աշխարհի հետ կապը, ծով դուրս գալու հնարավորություն ունի: Ասում են՝ ՀՀ-ում ներդրումներ անեն և ՌԴ-ն կամ ԵՏՄ-ն որպես շուկա օգտագործեն: Բայց ով է խանգարում այդ ներդրողին հենց ՌԴ-ում ներդրում անել: Կամ նորից Վրաստանում ներդնել և դուրս գալ ՌԴ շուկա: Վրաստանը doing bussines-ով էլ Հայաստանից առավել է։ Մենք էական մեծ առավելություն չենք առաջարկում: Հակառակը՝ մեր տնտեսությունը հանքարդյունաբերության միջոցով է աճ ապահովում: Այս տարի 60-70 մլն դոլար ավելի հանքանյութ ենք արտահանել: Մենք խելացի աճ չունենք, որ ներդրում ներգրավենք»,- եզրափակում է Վ. Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում