Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Աղքատ երկրի ճոխ ծախսերը. «Արի տուն» ծրագրի համար հարկատուները վճարում են 92 միլիոն դրամ

Օգոստոսի 4-ին Աղավնաձորում «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը:

Նախարարությունը Սփյուռքից ժամանած երիտասարդների համար 6 փուլով ճամբար է կազմակերպում՝ գրեթե աննպատակ ծախսելով պետության միջոցները: Այս օրերին կարծիքներ են հնչում, որ «Արի տուն»-ը չունի բովանդակություն և ավելի շատ հիշեցնում է քարոզչական անհաջող նախագիծ, որի ստվերում լվացվում են պետական փողեր, արժեզրկվում է հայրենադարձության գաղափարը, որն այնքան կարևոր է Հայաստանի համար:

«Առաջին լրատվական»-ը հարցում էր ուղարկել Սփյուռքի նախարարություն՝ պարզելու համար, թե այս տարի «Արի տուն» ծրագրի բոլոր փուլերի համար որքան գումար է ծախսվել պետական բյուջեից: Ըստ նախարարությունից ստացած պատասխանի՝ այս տարի 92 միլիոն դրամ է ծախսվել ծրագրի վրա:

2017 թվականին «Արի տուն» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 92.0 միլիոն ՀՀ դրամ, այդ թվում՝

1․ մասնակիցներին տրամադրվող պարագաներ՝ 4.511.000 ՀՀ դրամ,
2. տպագրական աշխատանքներ՝ 1.549.000 ՀՀ դրամ,
3. տրանսպորտային ծախսեր (շրջայցեր-դիմավորում և ճանապարհում)՝ 22.000.000 ՀՀ դրամ,
4. սննդի ապահովում՝ 15.840.000 ՀՀ դրամ,
5. միջոցառումնրի կազմակեպում 8 փուլերի ընթացքում (ուսուցիչներ, ձայնային տեխնիկա, տեսանկարահանում)՝ 4.400.000 ՀՀ դրամ,
6. կեցություն ճամբարում՝ 43.880.000 ՀՀ դրամ։

«Միայն այդ 92 միլիոնի հարցը չէ: Պետք է հարց դնել, թե որքանով է արդյունավետ Սփյուռքի նախարարության գոյությունն առհասարակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Ես այն մարդկանցից եմ, որ միշտ կարծել եմ, որ ինչի է պետք Սփյուռքի նախարարության գոյությունն առհասարակ: Ժամանակի արտգործնախարարությունում կար համապատասխան վարչություն, որն իրականցնում էր այդ ֆունկցիան: Եթե այս ֆինանսավորումը հատկացնեին այդ վարչությանը, ապա նա ավելի օգտակար կիրականացներ իր գործառույթները: Արդյունքում ծախսերն ավելի քիչ կլինեին, իսկ արդյունքը՝ ավելի էֆեկտիվ: Ինչն էր խանգարում, որ «Արի տուն» ծրագիրն իրականացներ արտգործնախարարության նույն վարչությունը»,- նկատեց Պապյանը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ Սփյուռք առհասարակ գոյություն չունի: Դա վերացական ձևակերպում է: Այդ անձինք էլ տարբեր երկրների քաղաքացիներ են, մարդիկ են, որոնք Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Իսրայելի քաղաքացիներ են: Երկրների քաղաքացիներ են, որոնք իրար հետ հակասության մեջ են: Եվ դեպքեր են լինում, որ Իսրայելի և Իրանի հայերը իրար են բախվել, քանի որ ամեն մեկը ներկայացնում է տարբեր պետություն: «Ուզում եմ ասել, որ արտգործնախարարությունը ավելի էֆեկտիվ կարող էր կազմակերպել այս ծրագիրը, քանի որ ուսումնասիրում է, գիտի տարբեր երկրներում առկա վիճակը, տեղյակ է քաղաքականությանը: Իսկ Սփյուռքի նախարարությունը կրկնությունն է սփյուռքահայության կոմիտեի, որը հնարավոր էր ունենալ հայ ժողովուրդը որպես պետականազուրկ ժողովուրդ պարագայում: Հիմա ունենալ Սփյուռքի նախարարություն, նշանակում է շեշտել հայոց պետականության չգոյության փաստը»,- ընդգծեց Պապյանը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ Սփյուռքի նախարարության գոյությունը արդարացված կլիներ միայն այն պարագայում, երբ այն իրականում ներգաղթ կազմակերպեր: «Եթե նախարարության բուն նպատակը լիներ ներգաղթ կազմակերպելը դեպի Հայաստան և նախարարությունը կոչվեր Ներգաղթի նախարարություն, ինչպես Իսրայելում, երբ նույն նախարարությունը ամեն տարի տասնյակ հազարավոր ներգաղթյալներ է բերում, ապա դրա գոյությունն արդարացված կլիներ: Բայց եթե մենք այսօր գտնում ենք, որ հնարավոր չէ ներգաղթ կազմակերպել տնտեսական, քաղաքական և այլ պատճառներով, ուրեմն պետք չէր շտապել Սփյուռքի նախարարություն ստեղծելու հարցում»,- ասաց Պապյանը՝ հավելելով. «Իսկ ժամանակին տեղի ունեցավ շատ պարզ բան: նախարարությունը ստեղծվեց Սերժ Սարգսյանի՝ Սփյուռքին տված խոստման արդյունքում: Սերժ Սարգսյանը խոստացել էր և կատարեց: Բայց երբ Սերժ Սարգսյանը նրանց խոստացավ տալ ՀՀ քաղաքացիություն, բոլորն ուրախացան: Սակայն նույն Սերժ Սարգսյանը բոլորին զրկեց Սփյուռքում քվեարկելու հնարավորությունից: Նոր Սահմանադրությունն ավելի է սահմանափակում սփյուռքահայերի իրավունքները, քան առաջ էր, բայց դա ներկայացվեց որպես ձեռքբերում սփյուռքահայի համար: Այսինքն՝ նախկինում սփյուռքահայը կարող էր գնալ ՀՀ դեսպանատուն և ընտրությունների ժամանակ որպես երկքաղաքացի քվեարկել, սակայն նոր Սահմանադրությամբ քվեարկության մասին օրենքով զրկեցին նրան քվեարկելու իրավունքից: Այնպես որ, «Արի տուն» ծրագիրը շատ մասնավոր դեպք է այդ ամբողջը քննարկելու մեջ»:

Արա Պապյանի խոսքերով՝ ծրագիրը շատ վիճարկելի է: Մեծ հարց է առաջանում, թե արդյոք ՀՀ հարկատու քաղաքացու հաշվին պե՞տք է Ուկրաինայից, Ռուսաստանից կամ որևէ այլ երկրի քաղաքացի գա Հայաստան, գնա ճամբար, հանգստանա մեր հարկատուների հաշվին: Երբ ասենք՝ նույն գումարը կարելի է փոխանցել ինչ որ մի զոհված զինծառայողի ընտանիքին, կամ այդ գումարով նրա երեխաների համար հանգիստ կազմակերպել: «Հարց է նաև, թե արդյո՞ք նա գալով Հայաստան, շփվելով ավելի հայ է դառնում, թե՞ ոչ: Բայց ես կարող եմ ասել՝ ոչ: Իմ անձնական փորձից: Երբ որ իմ երեխաները գալիս շփվում են, ավելի շատ բան են իմանում Հայաստանի մասին, ավելի են հիասթափվում, քան հեռավորության վրա մնալով և ռոմանտիկ հայրենասիրությամբ ապրելով: Թող իրենք իրենց հաշվին գան այստեղ հանգստանան: Մենք դեմ չենք»,- նկատեց Պապյանը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ երբ հաշվարկում ենք նախարարության ծախսերը, դրանից հանում ենք փոխնախարարների, Հրանուշ Հակոբյանի ճամփորդությունների ծախսերը, նախարարության պահպանման ծախսերը, ապա պարզ է դառնում, որ նախարարության ֆինանսավորումը հիմնականում ուղղվում է նախարարության պահպանության վրա: Իսկ ցանկացած համակարգ, որը 50 տոկոսից ավելի գումար է ծախսում իր պահպանության վրա՝ դրա գոյությունն անիմաստ է դառնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում