Պաշտոնաթող գնդապետ Յան Բրեիզերը կոպիտ կերպով կտրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդի ելույթը իշխող Պահպանողական կուսակցության ամենամյա համաժողովին: Նա նախարարին անվանել է «խայտառակություն», հայտնում է russian.rt.com-ը:
Պահպանողական կուսակցության անդամը այդ օրը կրել է շքանշաններով համազգեստ: Համոնդի ելույթի ժամանակ պաշտոնաթող սպան բարձրացել է տրիբունա նրա մոտ ու հրապարակավ Համոնդին մեղադրել Թագավորական Ֆուզիլյորների («Հրացանակիրների» ավանդական անվանումը) գնդին դավաճանելու համար:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը որոշում էր կայացրել կրճատել էլիտար բանակային հետևակի կազմը:
Ընդհատելով նախարարին՝ գնդապետը բղավել է. «Ասեք ճշմարտությունը Ֆուզիլյորների լուծարման մասին: Ես գրում եմ ձեզ նամակներ, սակայն դուք չեք պատասխանում: Մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը: Ֆուզիլյորները արքայական զորքեր են, իսկ դուք նրանց դավաճանում եք: Սըր, դուք պետք է մտածեք պաշտպանության մասին: Դուք խայտառակություն եք»,- ասել է նա:
Համոնդը իր հերթին, իրեն չկորցնելով, ասել է, որ ցամաքային հետևակի անձնակազմի կրճատումը եղել է բանակի ղեկավարության, այլ ոչ թե նախարարների կողմից:
Դրանից հետո 59-ամյա զինվորականը անվտանգության աշխատակցիների կողմից դուրս է բերվել սրահից:










































