Այսօր Գլխավոր դատախազի՝ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածու Գևորգ Կոստանյանի պաշտոնավարման քվեարկության ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամները, մեր տեղեկություններով, միաձայն կողմ են քվեարկել: Չնայած կուսակցությունը իր դիրքորոշումը չարտահայտեց այսօր, սակայն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բազմասեր Առաքելյանը հայտարարեց, որ իր համար կարևոր է խմբակցության որոշումը:
Մեկ այլ ԲՀԿ-ական՝ Մարտուն Գրիգորյանը, ասաց, որ իրենք առաջնորդվում են Էլինար Վարդանյանի երեկվա ելույթով, որը հայտարարել էր, որ եթե ԲՀԿ տեսակետներն ընդունվեն, իրենք կաջակցեն Կոստանյանին:
Որոշ տեղեկություններով՝ Գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի նշանակմանը կողմ կքվեարկի նաև ՀՅԴ-ն:











































