Ավստրալական Մելբուռն քաղաքում ավելի քան 50 հազար տուն այսօր մնացել են առանց էլեկտրականության էլեկտրալարերի խափանման հետևանքով, որոնք վնասվել էին քամու հետևանքով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Տարերային աղետի հարվածին ենթարկվել են Վիկտորիա նահանգի հարավային շրջանները:
Համաձայն հիդրոօթերևութաբանների կանխատեսման՝ քամու ուժգնությունը հասել է 143 կմ/ժ-ի: Քամին արմատախիլ է արել ծառերը, շուռ տվել տանիքներ, պոկել ցանկապատեր:
Ներկայումս քամին թուլացել է, և քաղաքում նորմալ կյանքն աստիճանաբար կայունանում է:
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան:










































