Sunday, 21 06 2026
Լարսը բաց է
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին

Համաներումը մարդասիրական քայլ է. Հովհաննես Մարգարյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 1-ի նիստում համաներման քննարկումն օրենքով սահմանված կարգով փակ- գաղտնի է եղել: ՕԵԿ պատգամավոր, հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանը լրագրողների հետ զրույցում խնդրեց զգուշավոր մոտեցում ցուցաբերել այս գաղտնիության հարցին, որ ձևական բնույթ չի կրում:

«Իրոք փակ նիստ է եղել, և հաշված ժամեր հետո կներկայացվի լիագումար նիստում: Փաստաթուղթը քննարկման առարկա կդառնա, և ավելի մանրամասն անդրադարձ կլինի այն բոլոր հոդվածներին, որոնց վրա համաներումը տարածվում է: Պիտի ասեմ՝ դեռ նախորդ համաներումը տարածվեց շուրջ հազար հիսուն դատապարտյալի վրա, իսկ այս համաներումն ավելի ընդգրկուն է»,- ասաց նա:

Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, որպեսզի որոշման նախագիծը լիագումար նիստում քննարկվի: Դիտարկմանը, թե՝ կարծիք կա, որ համաներման նպատակը Տիգրան Առաքելյանին ազատ արձակելն է և ՔԿՀ-ների թեթևացումը, Մարգարյանը նշեց, որ չի ուզում անդրադառնալ այդ հանգամանքին:

«Սա հերթական համաներումն է, որը մարդասիրական քայլ է: Այսօրվա դրությամբ՝ ծանրաբեռվածության տեսանկյունից, եթե հաշվի ենք առնում արդարադատության նախարարի տրամադրած տվյալները, այդպես չէ, դա էական նշանակություն չունի, ՔԿՀ-ներն այդքան ծանրաբեռնված չեն, զուտ մեր բանտարկյալների թվային տվյալներով: Այսինքն՝ հիմնական պատճառը մարդասիրությունն է, հումանիզմը»,-ասաց նա: Մարգարյանի խոսքով՝ նախորդ համաներումից հետո ազատվածների ընդամենը 4.8 տոկոսն է կրկնահանցագործ, այսինքն՝ 1051-ից շուրջ 49-50 հոգի: ՕԵԿ պատգամավորը կրկին խնդրեց հարցին զգուշորեն մոտենալ. մարդիկ լսում են, որ իրենց վրա համաներում պետք է տարածվի, և հետո հանկարծ չի տարածվում:

Մարգարյանը տեղեկացրեց, որ համաներման փաստաթղթի քննարկումն ԱԺ-ում կլինի հնարավորինս շուտ, հավանական է՝ հենց այս քառօրյայի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում