Reuters գործակալությունը ներկայացրել է ֆոտոշարք Հնդկաստանում փոխնակ մայրության թեմայով: Թիրախում է Հնդկաստանի Անանդ քաղաքի արտարգանդային բեղմնավորման Akanksha կենտրոնը, որը հաճախորդներին առաջարկում է փոխնակ մոր ծառայություններ:
Հնդկաստանը դարձել է փոխնակ մայրության առաջատար կենտրոն աշխարհում՝ մասամբ շնորհիվ հիդուիզմի կողմից այդ հայեցակարգի ընդունման:
Փոխնակ մայրերի նկատմամբ արտերկրից պահանջարկի մեծացումը երկրում «փոխնակ զբոսաշրջությունը» վերածել է եկամտաբեր արդյունաբերության՝ հայտնում է Հնդկաստանի իրավական հանձնաժողովը:









































