ԱՄՆ իշխանությունները բարեփոխումներ կանցկացնեն առողջապահության համակարգում՝ անկախ այն բանից, թե բյուջեի հարցում Կոնգրեսը ձեռք կբերի՞ համաձայնություն, թե՞ ոչ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Բարաք Օբամային:
Օբամայի խոսքը պատասխանն էր բյուջեի մասին օրինագիծը մերժելու որոշման, որն առաջարկել էր Ներկայացուցիչների պալատը: Պալատում մեծամասնություն են կազմում հանրապետականները:
Ներկայացուցիչների պալատը դեմ է բյուջեի մասին օրինագծի ընդունմանը նոր ֆինանսական տարում: Այն նաև պահանջում է մեկ տարով սառեցնել առողջապահության ոլորտի բարեփոխումները:
Եթե դեմոկրատներն ու հանրապետականները նոր ֆինանսական տարում՝ այսօր, չհաստատեն բյուջեն, ապա դաշնային պետհաստատությունների ֆինանսավորումը կդադարեցվի: