Thursday, 25 06 2026
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան

Համաներումս գաղտնի թող մնա

Այսօր առավոտյան Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը փակ գաղտնի քվեարկությամբ քննարկելու է և դրական եզրակացություն է տալու Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին: Չի բացառվում, որ ԱԺ-ն այսօր այն քննարկի նաև լիագումար նիստի ընթացքում, իսկ այս քառօրյայի ընթացքում նախագիծն ընդունվի ամբողջությամբ: Իհարկե, հնարավոր է, որ պատգամավորների որոշ առաջարկությունների արդյունքում համաներման նախագծի տեքստը որոշակի փոփոխությունների ենթարկվի, սակայն այն քննարկվելու է արտահերթ կարգով և մեկ ընթերցմամբ:

Երեկ ողջ օրվա ընթացքում հնարավոր չեղավ ձեռք բերել նախագիծը կամ գոնե կարդալ այն: Այն գաղտնի էր պահվում անգամ պատգամավորներից, նախագծին ծանոթ էին միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամները, որոնք էլ խուսափում էին խոսել դրա բովանդակությունից: Նրանց հանձնարարվել էր այն չբացահայտել: Նախագիծը լիարժեք կբացահայտվի և կբաժանվի միայն լիագումար նիստի ժամանակ: Գաղտնի պահելու պաշտոնական պատճառաբանությունը ԱԺ Կանոնակարգ-օրենքի պահանջն է, իսկ ոչ պաշտոնական բացատրությունն այն է, թե իբր մինչև դրա քննարկումը հայտնի չդառնա` այն որ հոդվածների կամ դեպքերի վրա է տարածվում: Եվ եթե այդ մանրամասները բացահայտվեն, ապա քննիչները կարող են գործարքների մեջ մտնել մեղադրյալների հետ ու փոխեն նրանց մեղադրանքներն այնպես, որ համաներումը նրանց վրա էլ տարածվի: Սակայն գաղտնիք չէ նաև, որ համաներման մասին իշխանությունների մտադրություններին ավելի շուտ կալանավայրերում դատապարտյալներն են տեղյակ լինում, քան թե հանրությունը, լրագրողներն ու անգամ իշխանական քաղաքական գործիչները:

Իսկ այս համաներման ինտրիգն այն է, թե արդյոք այն կտարածվի նաև ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանի վրա: Նախագծին ծանոթ պատգամավորները խուսափում էին այդ հարցին հստակ պատասխան տալուց, սակայն ակնարկներից հասկանալի էր դառնում, որ այդ օրինագծի ընդունումից հետո ազատ կարձակվի ոչ միայն Տ. Առաքելյանը, այլև վերջերս կալանավորված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Տ. Առաքելյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, և 258-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի` խուլիգանություն, հատկանիշներով: Վ. Ավետիսյանին էլ առաջադրվել է խարդախության մեղադրանք:

Մեզ նաև հայտնի դարձավ, որ այս համաներման տեքստը շատ նման է 2011թ. համաներման տեքստին: Եթե համեմատում ենք նախորդ համաներումների տեքստերը, փոքր տարբերությամբ դրանք միմյանց շատ նման են եղել, անգամ բազմաթիվ դրույթներ կրկնվել են: Իսկ այս համաներումը քաղաքական առումով նախորդ երկու համաներումներին նման է այն առումով, որ երեքի դեպքում էլ քաղբանտարկյալներ են ազատ արձակվում: Երեքից առաջինը տեղի ունեցավ 2009թ., որի ժամանակ ազատվեցին նաև 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում դատապարտված բազմաթիվ քաղբանտարկյալներ՝ Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սմբատ Այվազյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Աշոտ Զաքարյանը, Սուրեն Սիրունյանը և այլոք: 2011թ. համաներման ժամանակ ազատ արձակվեցին Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը:

Իհարկե, նախորդ երկու համաներումները հայտարարվեցին հենց այդ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, քանի որ իշխանությունների համար նրանց բաց թողնելու այդ ճանապարհն էր ձեռնտու: Իսկ իշխանությունները քաղբանտարկյալներին պետք է մի կերպ ազատեին, քանի որ անընդհատ եվրոպական կառույցներից ճնշումներ՝ պահանջներ, զեկույցներ ու հայտարարություններ էին ստանում: Այս անգամ թեև Տ. Առաքելյանը կարող է ազատ արձակվել, սակայն ի տարբերություն նախորդների` այն հատուկ նրա համար չի արվում: Եթե իշխանություններն այս տարի համաներում չանցկացնեին, Տ. Առաքելյանին կարող էին բաց թողնել այլ եղանակով, օրինակ` վերջին շրջանում քաղաքական, հասարակական գործիչների, լրագրողների կողմից կատարված ստորագրահավաքի արդյունքում: Որոշ տեղեկությունների համաձայն` այս դեպքում էլ իշխանությունները մտավախություն ունեն, թե Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո հնարավոր է, որ եվրոպական կառույցները վերսկսեն Հայաստանի նկատմամբ կոշտ հայտարարությունները և իրենց զեկույցներում նշեն, թե Տ. Առաքելյանը քաղբանտարկյալ է: Այդ իսկ պատճառով ներքին որոշում է կայացվել, որ Տ. Առաքելյանին պետք է ինչ-որ կերպ ազատ արձակել:

Ինչ վերաբերում է Տ. Առաքելյանին ազատ արձակելուն, ապա չի բացառվում, որ նրա հանդեպ կիրառվի գրեթե բոլոր համաներումների ժամանակ կիրառվող այսպիսի դրույթ՝ «առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվածներ, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են պատժի մեկ քառորդը»: Տ. Առաքելյանը, ինչպես նշեցինք, դատապարտվել է 6 տարի ազատազրկման և մոտ 2 տարի 2 ամիս գտնվում է կալանավայրում, այսինքն` նա արդեն կրել է պատժի մեկ քառորդ մասը:

Ավելացնենք նաև, որ բոլոր համաներումները, բացի մասնավոր նպատակներ հետապնդելուց, ունեն նաև կալանավայրերը բեռնաթափելու խնդիր: 2009թ. համաներումը տարածվեց ավելի քան երկու հազար դատապարտյալի վրա, որոնց մեծ մասը ազատ արձակվեցին, իսկ մի մասի պատժաչափը կրճատվեց: 2011թ. համաներում կիրառվեց ավելի քան 750 դատապարտյալի վրա, որոնցից մոտ 400-ը ազատ արձակվեցին, մյուսների պատժաչափը կրճատվեց: Այս անգամ կարծիք կա, որ համաներումը լինելու է ընդգրկուն, բայց ոչ ավելին՝ քան 2009 թվականինն էր: Անգամ տեղեկություններ են շրջանառվում, որ այս դեպքում այն տարածվելու է նույնիսկ սպանության մեղադրանքով դատապարտվածների վրա, ինչը նախորդ դեպքերում չի եղել: Սպանություն կատարողներն, իհարկե, ոչ թե ազատվելու են, այլև որոշակի չափով կրճատվելու է նրանց պատժաչափը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում