ԱՄՆ Կոնգրեսը ռեկորդ է սահմանել ամերիկյան հասարակության մեջ ոչ ժողովրդականության ցուցանիշով: Այս մասին վկայում են CNN հեռուստաալիքի և ORC ընկերության իրականացրած հարցումները, որոնց արդյունքները հրապարակվել են երկուշաբթի օրը:
Հարցման արդյունքներով՝ Կոնգրեսի աշխատանքին հավանություն է տվել հարցման մասնակիցների միայն 10 տոկոսը: Մոտ 60 տոկոսը կառավարությունից պահանջում է բյուջետային օրենք ընդունել՝ նոր ֆինանսական տարվա սկզբին՝ հոկտեմբերի 1-ին, պետական հաստատությունների փակվելուց խուսափելու համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
69 տոկոսը վստահ է, որ «հանրապետականներն իրենց երես առած երեխաների նման են պահում»: 46 տոկոսը նրանց է մեղադրում պետական հաստատությունների փակվելու համար, 36 տոկոսը՝ նախագահ Բարաք Օբամային, ևս 13-ը՝ երկուսին էլ: 60 տոկոսն էլ կարծում է, որ ավելի կարևոր է ընդունել բյուջեն, քան վերանայել բարեփոխումները առողջապահության ոլորտում:








































