Յեյլի համալսարանի նախկին շրջանավարտ Չարլզ Ջոնսոնը, ով մինչև 2013 թվականը զբաղեցրել է խոշոր միջազգային Franklin Resources ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, ուսումնական հաստատությանը նվիրաբերել է քառորդ միլիոն դոլար: Դա մասնավոր անձից ստացված խոշորագույն նվիրատվությունն է համալսարանի պատմության մեջ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Համալսարանը նախատեսում է այդ միջոցներն ուղղել երկու նոր հանրակացարանների շինարարությանը: Ներկայում համալսարանն ունի 12 հանրակացարան: Դրանցից վերջին երկուսը բացվել են 1961 թվականին: Նշվում է, որ երկու նոր շենքերի շնորհիվ 15 տոկոսով ավելի ուսանողներ կընդունվեն:
Համալսարանի ղեկավարությունը նշել է, որ նախկինում Ջոնսոնը ֆինանսավորել է համալսարանի մարզադաշտի վերակառուցումը: Բացի այդ, նրա նվիրատվությունների շնորհիվ համալսարանում հայտնվել է ամերիկյան դիվանագիտության ուսումնասիրման կենտրոն, որտեղ գտնվում են փաստաթղթերի բազմաթիվ հավաքածուներ:
Forbes-ի տվյալներով՝ Չարլզ Ջոնսոնի կարողությունը գնահատվոմ է 5.6 միլիարդ դոլար:









































