Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 20-ամյա Խաչիկ Սարգսյանը, վարելով ВАЗ 21703 մակնիշի 88 AՕ 881 համարնիշի ավտոմեքենան, Կորյունի փողոցի թիվ 8 շենքի Նաիրի գրատան դիմաց վրաերթի է ենթարկել ГАЗ 3102 մակնիշի 21 ՍՏ 001 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում կանգնած քաղաքացուն:
Ըստ տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածը ГАЗ 3102-ի վարորդն է, ում ոտքը՝ ըստ հավաքվածների, կտրվել է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































