Սեպտեմբերին` օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքները թանկացել են 0.6%-ով: Այդ ընթացքում վառելիքը թանկացել է 0.4%-ով: Նույն ժամանակում հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ:
Հետաքրքիր է, որ անցած տարվա սեպտեմբերի համեմատ էլ բենզինի գներն իջել են 3.5%-ով, իսկ դիզելային վառելիքինը` բարձրացել ընդամենը 0.3%-ով: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության սեպտեմբերի տվյալներից:
Միայն այս տարվա ընթացքում, այսինքն` սեպտեմբերին` 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 2%-ով, իսկ դիզելային վառելիքինը բարձրացել` ընդամենը 0.4%-ով:










































