Միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հարցում Իրանի անկեղծ լինելը պետք է դատել գործերով, այլ ոչ թե` խոսքերով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը՝ Հաագայում Միջազգային դատարանի դատավորների հետ հանդիպմանը:
ՄԱԿ-ում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի ելույթը նա որակել է որպես տպավորիչ: Այնուամենայնիվ, Պերեսի կարծիքով՝ պետք է կիրառել Իրանի վրա ազդելու բոլոր տարբերակները՝ ստիպելու երկրին հրաժարվել միջուկային ծրագրից:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Իսրայելը մտադի՞ր է հետևել Սիրիայի օրինակին և անդամակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, Պերեսը խուսափել է միանշանակ պատասխանից: «Մենք կքննարկենք դա»,- ասել է նա:









































