Thursday, 18 06 2026
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ

«Մաքսային միության հարցում Հայաստանի որոշումը՝ Պուտինի հաղթանակ»

«Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Washington Post-ին գրում է՝ «նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին հաղթանակ է գրանցել. էներգակիրների և անվտանգության ասպարեզներում Ռուսաստանին ապավինող փոքրիկ երկիր Հայաստանը հանձնվել և հայտարարել է, որ կանդամակցի Մաքսային միությանը, իսկ հետագայում կներգրավվի Եվրասիական միության կազմավորման գործընթացում»։ 

Washington Post-ը նաև Մոլդովայի հանգամանքն է նշել՝ գրելով, թե Խորհրդային Միության փլուզումից հետո Արևմուտքում այդ երկրի մասին քչերն են տեղեկություններ ունեցել, իսկ իմացողների մեծ մասն այն համարել է Ռումինիայի և Ուկրաինայի միջև գտնվող անհեռանկար, հետամնաց, անհույս երկիր, որը ղեկավարում է չբարեփոխված կոմկուսը, և որը հայտնի է մարդու օրգանների և կանանց թրաֆիքինքի հետ առնչվող սկանդալներով։ Հիմա Մոլդովան եվրոպական քաղաքականության ամենահաջողված օրինակներից է, քանի որ հաստատել է ազատական դեմոկրատիա, իսկ  տնտեսությունը զարգացման փուլում է։

Մոլդովան ուր որ է պետք է ստորագրի Ասոցացման պայմանագիրը Եվրամիության հետ։ Կարծում եք՝ Ռուսաստանը ողջունո՞ւմ է Մոլդվայի հաջողությունը։ Բնավ ոչ։ Նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Մոլդովայի և Եվրամիության համաձայնությունը խափանելու համար։ Մոսկվան հրաժարվում է մոլդովական գինուց, սպառնում է բարձրացնել գազի սակագինը, արտաքսում է Ռուսաստանում աշխատող մոլդովացի բանվորներին, գրում է թերթը։

Հոդվածում նշվում է, որ Պուտինը նույն գործելակերպն է կիրառում ոչ միայն Մոլդովայի, այլև Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի նկատմամբ. – «Նպատակը մեկն է՝ ձախողել Եվրամիության Ասոցացման պայմանագրերը և իրականություն դարձնել կյանքի երազանքը՝ վերականգնել Խորհրդային Միության նման մի բան։ Հայաստանը չդիմացավ ճնշումներին և թեքվեց դեպի Եվրասիական միություն, որի կազմում դիկտատորական երկրներ են՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը։ Սակայն Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը մնացին անդրդվելի և չհրաժարվեցին Եվրամիության հետ պայմանագրերից, որոնք նախատեսված է կնքել Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։ Դա խիզախ ընտրություն է»։

Washington Post-ը ընդգծել է, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնությունը և դրա մաս կազմող ազատ առևտրի պայմանագիրը կյանքի կոչելու համար այդ երկրները դեռ պետք է իրականացնեն լուրջ բարեփոխումներ, ընդ որում ոչ միայն տնտեսության բնագավառում։ Հարկ է կայացնել դատական անկախ համակարգ և բարեփոխել քրեական օրենսգիրքը։
Դեռ կան քաղաքական քննություններ, որոնք պետք է լավ հանձնել. Վրաստանում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրությունները պետք է լինեն ազատ և արդար Ուկրաինան պարտավոր է լուծել բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի խնդիրը։

«Այդ երկրները պետք է դիմանան Ռուսաստանի ճնշումներին։ Պարոն Պուտինը երկու բան է պահանջում՝ համաձայնեցնել սակագները և անվերապահորեն ճանաչել Ռուսաստանի գերակայությունը»։

Լիտվան և Լեհաստանը Եվրամիության ղեկավարներին հորդորում են հաշվի առնել Մոսկվայի ճնշումներն այդ երկրների վրա և փոքր-ինչ մեղմել դրանց նկատմամբ ներկայացված պահանջները։ Սակայն, ըստ Washington Post-ի, զիջումը սխալ կլինի։ Եթե օրենքի գերակայությունն անջատել տնտեսական օգուտներից, ապա հետագայում այդ երկրներում նահանջ կլինի։ Եվրոպական միության ղեկավարներն էլ այս երկու ամիսների ընթացքում պետք է շատ ակտիվ աշխատեն և համոզեն Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային՝ ավարտին հասցնել արևմտյան արժեքներն արտահայտող այդ բարեփոխումները, այդ հարցում իր լուման կարող է ներդնել նաև Միացյալ Նահանգները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում