«Լիվերպուլ»-ը նախատեսում է նոր պայմանագիր առաջարկել Բրենդան Ռոջերսին: Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը:
Մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է ևս երկու տարի:
Հիշեցնենք` Ռոջերսը գլխավորել է «Լիվերպուլ»-ը 2012 թվականի ամռանը` տեղափոխվելով «Սուոնսի Սիթի»-ից: Այժմ Լիվերպուլի ակումբը զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:







































