Այսօր Միջերկրական ծովում ջրասույզ է Թունիսից դեպի Եվրոպա ուղևորվող նավը, որում եղել է առնվազն 770 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախնական տվյալներով, Թունիսի սահմանային ուժերին հաջողվել է փրկել մոտ 570 մարդու, իսկ 200 մարդ ջրասույզ է եղել: Թե ինչու է նավը սուզվել և ուր էր ուղևորվում, ոչ մի տեղեկություն չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ արաբական երկրներում սկսված հեղափոխական շարժումներից հետո, տասնյակ հազարավոր մարդիկ փորձել են տեղափոխվել Եվրոպա, նրանց մի մասը այդպես էլ չի հասել նշանակակետին՝ մահանալով սովից, ծարավից կամ նավերի կործանումից:






































