Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Համանախագահողները վստահ են, որ Ս.Սարգսյանի հետ խնդիր չեն ունենալու (տեսանյութ)

«Իրատես դե ֆակտո» ակումբում այսօր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք առնչվում էին Դովիլում ընդունված համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը և Կազանում սպասվող հնարավոր զարգացումներին, նկատեց, որ Դովիլի հայտարարությունից ուղղակի բխում է, որ կողմերը խուսանավելու տեղ չունեն. «Կարծես թե համանախագահողները վստահ են, որ Սերժ Սարգսյանի հետ խնդիր չեն ունենալու, բայց վստահ չեն, որ առայժմ խնդիր չեն ունենալու Իլհամ Ալիևի հետ: Բայց նրանց հնարավորությունները մեծ են: ԼՂ կարգավորման հարցը հիմա ոչ այնքան տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում է ընթանում, հիմա կարծես թե գլոբալ անվտանգության խնդիրներից է դարձել, գուցե ոչ առաջնահերթը, բայց այդ համակարգի անքակտելի մաս է կազմում»,- նշեց նա:

Սոչիի համաձայնությունը ավելի հայանպա՞ստ է, թե՞ադրբեջանամետ, հարց ուղղեցին լրագրողները Դ.Շահնազարյանին, ով նկատեց, որ երկու երկրներում էլ հայտարարությունները առավելապես պրոպագանդայի արդյունք են. «Ակնհայտ է, որ որևէ փաստաթուղթ չի կարող լինել ոչ պրոհայկական, ոչ պրոադրբեջանական: Փաստաթուղթը չենք տեսել, իսկ թե ինչ տեղեկություններ ունեմ այդ փաստաթղթի մասին՝ դա այլ հարց է: Կլինի փաստաթուղթը՝ կգնահատենք: Ակնհայտ է, որ երեք կողմերի ղեկավարների համար էլ ցանկացած նման փաստաթուղթ լինելու է շատ ծանր, առավել ծանր է լինելու այդ փաստաթուղթը մատուցել այն կողմի համար, որը առավել ռադիկալ դիրքերից է հանդես եկել: Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ալիևը հանդես են եկել ռադիկալ դիրքերից հատկապես ներքին պրոպագանդայի առումով, բայց հանուն արդարության պետք է նշել, որ Ի.Ալիևին այդ իմաստով՝ իր ռադիկալիզմով, իր ոչ ադեկվատ գործողություններով, չի կարելի համեմատել Ս.Սարգսյանի հետ»:

Դ.Շահնազարյանը նշեց նաև, որ չնայած համանախագահող երեք երկրների ղեկավարները կոնկրետ փաստաթուղթ են նշել իրենց հայտարարության մեջ, բայց չի բացառվում, որ դրանում էլ մանևրելու տեղեր կլինեն. «Բայց դրանից հետո սկսվելու է շատ ավելի կարևոր փուլ՝ խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը, որը արդեն լինելու է կոնկրետ փաստաթուղթ և հիմնական ծանր աշխատանքը լինելու է այնտեղ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում