Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

«Գույք պարտքի դիմաց» ծրագիր Եվրոպայի հետ

Սերժ Սարգսյանը ԱԺ է ներկայացրել համաներման մասին օրենքի նախագիծ՝ անկախության 22-ամյակի կապակցությամբ: Սա Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման արդեն երկրորդ համաներումն է: Առաջինը 2009 թվականին էր, ինչի արդյունքում ազատության մեջ հայտնվեցին 2008 թվականի Մարտի 1-ի գործով ձերբակալված ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների գերակշիռ մասը:

Բոլորն են հիշում, որ այդ ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը գտնվում էր հասարակական և միջազգային մեծ ճնշման տակ, և ի վերջո հանգուցալուծելու, իրավիճակի լարվածությունը լիցքաթափելու համար նա ստիպված եղավ գնալ համաներման միջոցով Մարտի 1-ի ձերբակալվածների ազատության հարցը լուծելու քայլին:

Դժվար է ասել, թե որ կողմից էր ճնշումն ավելի մեծ, և Սարգսյանը այդ քայլին գնաց հատկապես ում դուր գալու կամ ում հանդարտեցնելու համար ՝ հասարակությա՞նը, թե՞ միջազգային հանրությանը, սակայն ակնհայտ է, որ նրա այդ քայլից հետո նա վաստակեց Եվրոպայի հաճոյախոսությունների մի ալիք: Ավելի ճիշտ կլինի ասել, իհարկե, որ ճնշումը երկուստեք էր, և առանց երկու կողմի՝ մեկ կողմից ճնշումը հազիվ թե Սարգսյանին ստիպեր գնալ նման քայլի:

Բոլոր դեպքերում այսօր էլ Սերժ Սարգսյանը համաներման է գնում նմանօրինակ իրավիճակում: Մարտի 1, բարեբախտաբար, չկա, և չկան տասնյակ ձերբակալվածներ, բայց Սերժ Սարգսյանը գտնվում է ներքին հասարակական միգուցե ոչ ակտիվ արտաքին դրսևորումներով, սակայն ներքին մեծ լարվածության ճնշման տակ:

Այդ շրջանակում կա Տիգրան Առաքելյանի և Վոլոդյա Ավետիսյանի հարցը: Տիգրան Առաքելյանը արդեն մոտ երեք տարի է՝ բանտում է՝ մտացածին մեղադրանքով, իսկ Վոլոդյա Ավետիսյանն էլ նոր է կալանավորվել: Նրա ազատամարտիկ ընկերները համոզված են, որ նրան կալանավորել են սոցիալական իրավունքների պայքար սկսելու համար: Համաներումը, ամենայն հավանականությամբ, կտարածվի Առաքելյանի, իսկ գուցե նաև՝ Ավետիսյանի վրա, նայած թե ինչ բովանդակությամբ կլինի այն:

Սակայն այստեղ պետք է նկատել մի հետաքրքիր հանգամանք: Բավական բարդացել են Սերժ Սարգսյանի հարաբերությունները Եվրոպայի հետ՝ Մաքսային միության մասին որոշումից հետո: Եվ այս տեսանկյունից հարկ է նկատել, որ համաներման նախագիծը Սերժ Սարգսյանն ԱԺ-ին է ներկայացնում Ստրասբուրգի ճանապարհին, որտեղ նա ելույթ է ունենալու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջ: Բնականաբար, Սերժ Սարգսյանը հերթական անգամ պետք է խոսի այն մասին, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական արժեքներին: Սակայն Մաքսային միության մասին որոշումից հետո նման հավաստիացումները պարզապես ծիծաղելի կհնչեն ԵԽԽՎ դահլիճում:

Եվ այս տեսանկյունից համաներման նախագիծը, ըստ ամենայնի, միտված է ինչ-որ կերպ դառնալ Սերժ Սարգսյանի, այսպես ասած, հանդուրժողականության մի գործնական օրինակ, որը պետք է սիրաշահի Եվրոպային, դրական տրամադրություններ առաջացնի այնտեղ, փոքր-ինչ մեղմի եվրաինտեգրացիայի մասին հավատարմության հավանական երդումների թողած զավեշտալի տպավորությունը: Այդ իսկ պատճառով էլ, ամենայն հավանականությամբ, համաներման նախագծի ներկայացման պահը ընտրվել է հիմա:

Համաներում՝ ներման դիմաց. ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը այս ակնկալիքով է մեկնում Եվրոպա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում