Հյուրանոցը, որն «անմահացել» է ամերիկացի Սթիվեն Քինգի «Փայլողը» սարսափ գրքում, ընդլայնում է տարածքը: Հյուրանոցի սեփականատերերը մտադիր են դա անել կենդանիների գերեզմանատան տարածքի հաշվին: Այս մասին հայտնում է Metro-ն:
Կոլորադոյի Էստես պարկում գտնվող Stanley Hotel-ն առաջին անգամ այցելուների առջև իր դռները բացել է 1909 թվականին և հյուրընկալել ականավոր քաղաքական գործիչների ու արվեստագետների, այդ թվում՝ Քինգին ու նրա կնոջը:
Հարակից գերեզմանատանը հուղարկավորված կենդանիները կտեղափոխվեն այլ վայրեր:
Գերբնական ուժերի գոյությանը հավատացողներին այս ամենն ամենևին դուր չի եկել. նրանք պարանորմալ աղետներ են կանխատեսում:













































