Google Apps հավելվածների փաթեթը 2011 թվականից չի աշխատի բրաուզերների հին տարբերակներով: Այս մասին հաղորդում է Google Enterprise բլոգը: Դրանցից են Firefox 3.5-ը, Internet Explorer 7-ը և Safari 3-ը:
Ընկերությունն իր այս որոշումը բացատրել է նրանով, որ հին բրաուզերներում չեն գործում հավելվածների շատ գործիքներ, օրինակ՝ նոր պատուհաններում բացվող ծանուցումները նոր ստացված նամակների մասին: Google Apps-ի հետ լավ աշխատելու համար բրաուզերը պետք է լինի HTML5 ֆորմատով:
Google Apps հավելվածների փաթեթի մեջ են մտնում Gmail-ը, Google Calendar-ը, Google Talk չաթը, Google Docs տեքստային խմբագրիչը և Google Sites-ը: Opera բրաուզերի և ոչ մի տարբերակ Google Apps-ի հետ չի գործում: