Wednesday, 01 05 2024
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև

Վաշինգտոնի նոր առաջարկը. ո՞վ Հայաստանում կղեկավարի ազատության պայքարը

Մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի երկօրյա այցը Վրաստան: Զուգահեռաբար, հարևան երկրում անցկացվում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որին մասնակցում են նաև Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները: Այս իրադարձությունները կարևոր են ոչ միայն Վրաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար և մի փոքր չափազանցված են դարձնում խոսակցություններն այն մասին, որ ԱՄՆ-ը հեռանում է տարածաշրջանից: Թբիլիսի մեկնելու ճանապարհին Փենսը Fox News-ին տված հարցազրույցում շատ կարևոր ուղերձ է հղել: «Մեր ուղերձը բալթյան երկրներին, Վրաստանին և Մոնտենեգրոյին (Չեռնոգորիա) կլինի նույնը. այստեղ՝ Արևելյան Եվրոպայում մեր դաշնակիցներին մենք ասում ենք՝ մենք ձեզ հետ ենք հանուն ազատության», – ասել է ԱՄՆ փոխնախագահը: Իր խոսքում Փենսը չի հիշատակում Հայաստանի անունը, սակայն այդ հարցում դժվար է ամերիկյան գործչին մեղադրելը, որովհետև Հայաստանի քաղաքական համակարգում դեռ չկա ազդեցիկ այն ուժը, որն առաջնահերթություն հռչակած լինի Հայաստանի ապագաղութացման հարցը, նույնիսկ պաշտոնապես արձագանքած լինի դեսպան Ռիչարդ Միլսի ներդրումային փաթեթին, որը Հայաստանի ազատագրությանն ուղղված անուղղակի կամ բազմաքայլ առաջարկություն է:

«Ժառանգություն» կուսակցությունն արձագանքել է, համոզված ենք` նույնը կարող է անել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, սակայն խնդիրն այն է, որ քաղաքական այս ուժերը խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքներով աութսայդերներ են և, ըստ էության, որևէ ազդեցություն չունեն հանրային կարծիքի ձևավորման վրա: Ճակատագրի բերումով, Փենսի հարցազրույցի օրը բանտից և ընդհատակից համատեղ հոդվածով հանդես են եկել Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Կարո Եղնուկյանը և Գարեգին Չուգասզյանը: Նրանք մանրամասնել են Armexit-ի իրենց ծրագիրը` շեշտադրում անելով հայ-ամերիկյան համագործակցության վրա, սակայն ծրագրի այլ դրույթներ իրատեսական չեն, նույնիսկ մարգինալ են, իսկ այսօր տարածված հոդվածի միայն նախաբանը բավարար է, որպեսզի զրոյացվի «ծռերի» խոսքի անգամ ռացիոնալ հատվածը: «Հրապարակվում է 2016թ․ հուլիսի 31-ի տարելիցի առթիվ, երբ «Սասնա ծռեր»-ը զենքը ժամանակավորապես վայր դրեցին՝ ապստամբությունը շարունակելու հնարավորությունը պահպանելու նպատակով», – գրում են Ժիրայր Սէֆիլյանն ու ընկերները` իրենց «մաուզերիստական» հռետորաբանությամբ, մտածված կամ ակամա վարկաբեկելով Հայաստանի ապագաղութացման գաղափարը, որն ենթադրում է բացառապես քաղաքական, հանրային շարժում`առանց «ծռության» դրսևորումների:

Այն բանից հետո, երբ Էդմոն Մարուքյանը բարձրաձայնեց ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց սկսելու իր մտադրության մասին, թվում էր` «Ելք»-ն իրական քայլ է անում երկրում այլընտրանքային օրակարգ ձևավորելու ուղղությամբ, սակայն, կարծես թե, այս հարցում դաշինքում բացակայում է կոնսենսուսը կամ էլ` խնդիրն ածանցվում է Հայաստանի իշխանության հարցից, որն իր հանգուցալուծումը գտնելու է հաջորդ տարի։ Այստեղ, իհարկե, մեթոդոլոգիական սխալ կա, որովհետև իշխանության խնդիրը հետևանք է և պետք է այն դիտարկել ապագաղութացման օրակարգում` որպես դրա մաս: Ինչևէ, մեր քաղաքական համակարգում առայժմ չկա մագիստրալ ուժ, որը պատրաստ է ձևավորել Հայաստանի ազատագրության օրակարգը: Այս պարագայում` երկրի ներսում արտաքին աշխարհի ամենաադեկվատ գործընկերը մնում է Սերժ Սարգսյանը, որը, սակայն, իր արտաքին քաղաքականությունը ծառայեցնում է ոչ թե երկրի սուբյեկտայնության մեծացմանը, այլ իր համակարգի ամրապնդմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում