Պորտուգալիայի վարչապետ Պեդրու Պասուշ Կոելյուն խոստովանել է, որ իր գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պարտություն է կրել կիրակի կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Նպատակ ունեինք պահպանել մեծամասնությունը քաղաքային խորհուրդներում, սակայն դա տեղի չունեցավ»,- ասել է նա:
Փորձագետները պահպանողականների պարտությունը պայմանավորում են խիստ տնտեսական քաղաքականության հանդեպ քաղաքացիների դժգոհությամբ: Կառավարությունը պարտավոր է տնտեսական կոշտ միջոցառումներ իրականացնել եվրոպական գործընկերներից ֆինանսական օգնություն ստանալու համար:










































