Ճապոնիայի կառավարությունը տարածաշրջանային վարչակազմերին և պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին արգելել է օգտվել Google-ի քարտեզներից այն պատճառով, որ դրանցում այն տարածքները, որոնք Ճապոնիան իրենն է համարում, օտար լեզուներով են նշված:
Ինչպես տեղեկացնում են ճապոնական ԶԼՄ-ները, մասնավորապես, ճապոնական կառավարությունը «սխալ» նշված է համարում Չինաստանի հետ վիճելի Սենկակու կղզին, որը Google-ի քարտեզում չինական անուն է կրում, ինչպես նաև Հարավային Կուրիլյան կղզիները, որոնք որպես ռուսական տարածք են նշված:
Դրանից բացի՝ սխալ են նշված նաև Հարավային Կորեայի հետ վիճելի Տոկտո կղզու, ինչպեսև Ճապոնական կղզու անվանումները, որը քարտեզում որպես Արևելակորեական ծով է նշված:
Այս պատճառներով կառավարությունը պետական օրգաններից պահանջել է հրաժարվել իրենց պաշտոնական կայքերում Google-ի քարտեզներն օգտագործելուց, փոխանցում է РИА Новости-ն:







































