Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում, ինչպեսև սպասվում էր, հաղթում է իշխող կոալիցիան, փոխանցում է BBC-ն:
Նախնական հաշվարկներով՝ կոալիցիայում իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքել է ձայների 26,4 %-ը, իսկ Ազգային կուսակցությունը՝ 23,8%-ը:
Ավստրիական ազատության կուսակցությունը հավաքել է ձայների 22,5%-ը, իսկ Կանաչների կուսակցությունը՝ 11,2%-ը:
Նոր Ավստրիայի լիբերալ կուսակցությունը, որն առաջին անգամ է ընտրություններին մասնակցում, հավաքել է ձայների 4,7%-ը:








































