Sunday, 07 06 2026
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան

Ծառուկյանի «ամենալավ երգը»

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը համառորեն խուսափում է որևէ անհատական հայտարարություն անել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու սեպտեմեբերի 3-ին կայացրած որոշման կապակցությամբ: Փոխարենը նրա կուսակիցները անդադար մատնանշում են սեպտեմբերի 2-ին արված վերջինիս ոչինչ չասող ելույթը Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Գուցե Ծառուկյանը սպասում է «պապայի» խոսքին: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը մի քանի շաբաթ է հայտարարում է, որ Քոչարյանն առաջիկայում հանդես է գալու հարցազրույցով, որտեղ անդրադառնալու է սեպտեմբերի 3-ին Մոսկվայում արված հայտարարությանը: Ծառուկյանն էլ հավանաբար որոշել է առաջ չընկնել:

Չի բացառվում նաև, որ ԲՀԿ առաջնորդը տվյալ պարագայում արտաքին քաղաքական այս խնդիրը համարում է, որ իր խելքի բանը չէ և դրա մասին մեկնաբանությունները թողել է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին:

Գագիկ Ծառուկյանը նույնիսկ Բիձինա Իվանիշվիլիին շնորհավորելու, ազատամարտիկների հետ «ընդդիմադիր» օրակարգ մշակելու համար է ժամանակ և խոսքեր է գտնում, իսկ ահա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ խոսք ու ժամանակ նա համառորեն չի գտնում: Մյուս կողմից՝ զարմանալի էլ չէ, որ Ծառուկյանը խուսափում է խնդրո առարկայի մասին հրապարակային դիրքորոշումից: Այստեղ հարցն այն է, որ Ծառուկյանն, ըստ էության, իրենից ոչինչ չի ներկայացնում՝ Հայաստանում իշխանական դաշտում կայացվող որոշումների առումով: Սա նշանակում է, որ եթե ԲՀԿ առաջնորդը որևէ հայտարարություն անի, ապա այդ հայտարարությունը կամ պետք է շատ վերացական լինի, ինչը, ըստ էության, ավելի ծիծաղելի կլինի, կամ պետք է լինի շատ կոնկրետ: Իսկ կոնկրետության դեպքում, Ծառուկյանի «խոսքը գործ է» տարբերակով նա պետք է հետամուտ լինի հայտարարությանը: Բայց ինչպես հետամուտ լինել, եթե Ծառուկյանը գործնականում որևէ ազդեցություն չունի Հայաստանում որոշումների կայացման գործընթացի վրա, հետևաբար նրա համար միանգամայն անհայտ է, թե ինչպես կզարգանան առաջիկայում ԵՄ-ի կամ Մոսկվայի հետ Հայաստանի գործերը, և ինչ պատասխանատվության տակ կմնա իր «խոսքը»: Այս իսկ պատճառով Ծառուկյանը ներկայումս իր գործն է դարձրել լռությունը՝ հայտնի ֆիլմի հայտնի ֆրազի ոգով՝ «որ իմանամ ինչ եք ուզում որ ասեմ՝ կասեմ, որ չգիտեմ ինչ եք ուզում ասեմ՝ ի՞նչ ասեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում