Ժամանակակից խելահեղ աշխարհը ավելի ու ավելի շատ է կլանում մեգապոլիսի մարդկանց՝ նրանց վերածելով միագույն, մոխրագույն զանգվածի:
Նման միօրինակության մեջ հաճախ են ծնվում հագուստի խելագար ոճեր, սանրվածքներ ու կենսակերպեր՝ փոքր-ինչ տարբերվելու համար մյուսներից, գրում է rumbur.ru-ն:
Դաջվածքի համար ամենաավանդական մասերից բացի մարդկային մարմնի թերևս ամենաանսպասելի տեղը դաջվածքի համար աչքն է, ավելի ճիշտ՝ աչքի խնձորակը:
Եղջերաթաղանթի կոսմետիկ դաջվածքը շատ վտանգավոր կարող է լինել: Վարակները, արնահոսությունը հնարավոր բարդությունների չնչին մասն է:
Կամավոր Փաուլի Անստոփաբլը Կանադայից, որն իդեալական տեսողություն ունի, որոշել է դառնալ ժամանակակից առաջին մարդը, որը դաջվածք ունի աչքի վրա:
Դաջվածք անելու համար ստիպված են եղել նրան 40 ներարկում կատարել:








































