Եմենի մայրաքաղաք Սանա’այի կողմ են շարժվում ընդդիմության հազարավոր կողմնակիցներ, որոնք օգնության ձեռք են մեկնել հաշիդ ցեղի առաջնորդ շեյխ Սադիկ Ալ-Ահմեդին, որն արդեն 10 օր է՝ մայրաքաղաքում դիմակայում է գործող նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի զորքերի հարձակմանը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այս գիշեր էլ նրա տան մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհվել է 15 մարդ: Հայտնի է դարձել նաև, որ Թաիզ քաղաքում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով այս շաբաթ զոհվածների թիվը գերազանցել է 40 զոհի շեմը:
Փակ է երկրի օդանավակայանը, որի անմիջական հարևանությամբ մարտեր են տեղի ունենում: Սա առաջին դեպքը չէ, երբ վերջին երկու շաբաթվա մեջ օդանավակայանը փակվում է: Այս ամսին հաղորդում է France Presse գործակալությունը:










































