Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հնարավոր է, մեկնի Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու հաջի արարողությանը, ասել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլլախիյանը, հայտնում է ISNA լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ չնայած այն տեղեկությանը, որ Սաուդյան Արաբիան հաջի է հրավիրել Իրանի նախագահին, պաշտոնական հրավեր դեռ չի ստացվել:
«Սաուդյան Արաբիան ու Իրանը տարածաշրջանի առաջատար երկրներից են, ու երկու երկրների միջև համագործակցությունը կարող է օգնել մի շարք հարցեր լուծել տարածաշրջանում ու իսլամական աշխարհում»:










































