Բարաք Օբամայի զանգը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի համար պատվի հարց էր, այսօր հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալադդին Բորուջերդին: Այս մասին հայտնում է IRIB հեռուստաալիքի կայքը:
«Օբաման որոշել է հեռախոսազրույց ունենալ Իրանի նախագահի հետ այն պատճառով, որ Ռուհանին հրաժարվել է հանդիպել ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահի հետ»,- հայտարարել է Բորուջերդին:
Իրանցի պատգամավորը հավելել է, որ անհնար է երկու երկրների միջև տարաձայնությունները լուծել հեռախոսազրույցի միջոցով:







































