Չելյաբինսկի բնակիչը վաճառքի է հանել մոտ 3.4 կգ կշռով երկնաքարի կտորը, որի իսկությունը հաստատել են գիտնականները:
Երկնաքարի կտորն արժե 2.112 մլն ռուբլի:
Հայտարարության հեղինակ Ալեքսեյ Ուսենկովը ասել է, որ ինքը գտածոյի արժեքը որոշել է առանց փորձագետների մասնակցության:
Նա նաև հավելել է, որ մտադիր չէ արժեքը իջեցնել և հույս ունի երկնաքարը վաճառել մինչև դրա ընկնելու տարելիցը՝ փետրվարի 15-ը:








































