Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դիմել է ռազմական հակամարտությունների թեմայով համակարգչային խաղեր ստեղծողներին՝ խաղերում ներմուծել Ժնևյան կոնվենցիայի օրենքները՝ պահպանելու համար ռազմական գործողությունների նորմերը: Գեյմերներին պետք է պատժել վիրտուալ ռազմական գործողությունների ժամանակ չափից շատ բռնության համար՝ կարծում է կազմակերպությունը:
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքերով՝ նման խաղերը կարող են հանգեցնել ընդհուպ մինչև ռազմական հանցագործությունների՝ խաղաղ բնակչության սպանություն և կտտանքների կիրառում՝ հաղորդում է BBC-ն:
Խոսքն այն մասին է, որ գեյմերը, ով համակարգչային խաղում մարմնավորում է զինվորին և ռազմական հանցագործություններ կատարում, պետք է պատժվի:










































