Եգիպտոսը Թունիսից հետ է կանչել իր դեսպանին՝ «խորհրդակցության համար»՝ այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահ Մոնսեֆ Մարզուկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ատյանից կոչ է արել ազատ արձակել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Մարզուկին Եգիպտոսի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել նաև այլ «քաղբանտարկյալներին»: Թունիսի նախագահը նաև հայտնել է, որ արաբական երկրները թույլ չեն տա ավտորիտար ռեժիմին վերադառնալ իշխանության:









































