Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

«Բարև Երևան»-ն իրեն չտեսավ քաղաքապետի կայացրած որոշումները հիմնավորելու գործում. Դավիթ Սանասարյան

Մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձի քննարկման համար ստեղծված հանձնաժողովի կազմը հայտնի է, սակայն այն արդեն շատ շրջանակներում վստահություն չի վայելում:

«Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովն իրենց ի սկզբանե չի հետաքրքրել: «Մեր խմբակցությունը վաղուց ասել է, որ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: Ես որևիցե հույս չունեմ, որ այն լուրջ պրոդուկտ է ներկայացնելու, կամ եթե անգամ լուրջ պրոդուկտ ներկայացնի, ինչ որոշում է կայացնելու Տարոն Մարգարյանը: Մեղմ ասած` մեզ չի հետաքրքրում այն: Մենք պատրաստվում ենք դատական գործընթացին և փորձելու ենք հենց դատարանում կասեցնել այս գործընթացը»,- ասաց նա:

Սանասարյանը նկատեց, որ «հանձնաժողովում ընդգրկված անձանց ճնշող մեծամասնությունը չի կարող այլ դիրք բռնել, քան աշխատել հիմնավորել քաղաքապետի որոշումները»: «Բարև Երևան»-ն իրեն այդ գործում չտեսավ, դաշինքն աշխատում է գործընթացը կասեցնելու ուղղությամբ: Քաղաքապետարանը «Բարև Երևան» դաշինքին նամակ է ուղարկել, որում պարզապես իրենցից որևէ ներկայացուցչի անուն է խնդրել: Սանասարյանի համոզմամբ` որևէ նորմալ կառույցի մասնակցելու հրավեր ուղարկելուց առաջ (կամ դրա հետ մեկտեղ) ուղարկում են մեխանիզմները` ինչ համամասնություն է, որոշումներն ինչպես են կայացվելու, մինչդեռ այս դեպքում դրանք բացակայում են, ինչը ևս դաշինքի բողոքի պատճառներից է: «Երբ կաշխատեն իրենց վրա, կփոխեն գործելաոճը, երբ ստեղծեն ավագանու հանձնաժողով, այդ ժամանակ մենք քննարկումներին կմասնակցենք»,- ասաց Սանասարյանը` նշելով, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու «անհասկանալի» հրավերը հենց քաղաքապետարանի կողմից է եկել, ոչ թե իրենք են դիմել:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը, ով նույնպես հանձնաժողովի կազմում է, քննարկումների ժամանակ աշխատելու է առաջին հերթին ներկայացնել ուսանողության շահերը: Մայր բուհի ուսխորհուրդն ուղեվարձի սակագնի փոփոխության մասին առաջին իսկ լուրերի ժամանակ իր մտահոգությունն էր հայտնել` դիմելով միաժամանակ Ազգային ժողով, կրթության և գիտության նախարարություն, տրանսպորտի և կապի նախարարություն, ինչպես նաև՝ քաղաքապետարան:

Վերջիններս տեղեկացրել են, որ հանձնաժողով է ստեղծվելու, և ցանկության դեպքում ուսխորհուրդը ևս կարող է մասնակցել դրա աշխատանքներին: «Կոնկրետ անուն չէր նշվել, պարզապես ներկայացուցիչ էին պահանջել, հիմա ես պիտի մասնակցեմ քննարկումներին: Ես դեմ կլինեմ այդ բարձրացմանը, իմ մտահոգությունը հայտնել եմ նաև նախորդ անգամ: Հաշվարկներ անելիս նրանք պիտի հասկանան, որ պետք է մարդկային պայմաններ ապահովել երթևեկության համար: Ընդհանուր առմամբ` թանկացմանը դեմ եմ, քանի որ ուսանողի համար այդ 200-300 դրամն էլ կարևոր է»,- ասաց նա: Քարամյանը դժվարացավ նշել` միջին հաշվով որքան գումար է ուսանողն ամսական ծախսում տրանսպորտի վրա: Ուսխորհրդի նախագահը վստահ է` պետք է ընտրել չարյաց փոքրագույնը, այն տարբերակը, որն ավելի մատչելի է, որը հնարավոր է: «Հանձնաժողովին առաջարկներ կանենք, հետո արդեն կհետևենք քայլերին»,- ասաց Քարամյանը` ըստ էության չընդգծելով, որ պայքարում են 100 դրամի համար:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով ևս ընդգրկված է հանձնաժողովի կազմում, կարծում է, որ ուղեվարձի թանկացմամբ օրենք է խախտվում: «Մենք հանրային լսումներ ենք պահանջում, դա ունի ընթացակարգ, որում արդեն իրենք պիտի հայտարարեն` ինչ են անելու: Խնդիրն այն է, որ այս հարցը տեղափոխենք իրավական դաշտ, որտեղ ավելի հեշտ է լուծումը»,- ասաց նա: Պիպոյանը նշեց, որ իրենք մտածված քայլեր ունեն, սակայն փակագծերը չցանկացավ բացել, որպեսզի քաղաքապետարանը չկարողանա պատրաստ լինել դրանց:

Վերջինիս համոզմամբ` իրավաչափության հարցը բարձրացնելուց հետո պարզ կդառնա` ովքեր են կողմ ուղեվարձի թանկացմանը: ՀԿ-ի նախագահը կարծում է, որ ուսանողները 100 դրամի համար են պայքարում: Նման ենթադրության հիմք է տվել ուսանողների հայտարարությունը գործընթացի սկզբում: Պիպոյանի համար անհասկանալի է` ինչու դեռ չի շրջանառվում հանձնաժողովի աշխատանքների լուսաբանման հարցը, որը նա պատրաստվում է մոտ օրերին առաջ քաշել: Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի նախագահը կարծում է, որ 36 հոգանոց հանձնաժողովում 12-ը հստակ դիրքորոշում ունեն` պաշտպանում են 150 դրամը, 8-ը փորձագետներ են, ում դիրքորոշումը հստակ չէ և ցանկացած փոփոխություն ակնկալելի է, ցուցակում ընդգրկված անձանցից 3-ն ընդհանրապես անհայտ մարդիկ են: Հանձնաժողովի անդամներից միայն յոթն են 100 դրամը պահպանելու կողմնակիցներ: Ցուցակում չկան այս հարցի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր, աշխատանքներ կատարած, հստակ դիրքորոշում ունեցող անձինք:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին ժամը 17:00-ին քաղաքապետարանում հրավիրվել է Տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարցը քննարկող հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում