ՆԱՏՕ-ն հազիվ թե համաձայնի իր ՀՀՊ համակարգը ներդնել չինական համալիրում, որը պատրաստվում է գնել Թուրքիան: Այս մասին հաղորդել է «Հուրիաթ» թերթը՝ հղում կատարելով դաշինքի ներկայացուցիչներին:
ՆԱՏՕ-ի մերժումը կզրկի թուրքական ՀՀՊ միջոցներին Դաշինքի մյուս գործընկերների համակարգերից օգտվելու հնարավորությունից: Արդյունքում համակարգը կմեկուսանա, այսինքն՝ Թուրքիայից կպահանջվի ինքնուրույն ստեղծել չբավարարող կոմպոնենտները: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները ենթադրում են, որ Անկարան չի կարողանա նման խնդիր լուծել:
Today’s Zaman թերթը, իր հերթին, հաղորդում է, որ ԱՄՆ-ը ծայրահեղ դժգոհ է մնացել թուրքական իշխանությունների՝ Չինաստանից ՀՀՊ համակարգ գնելու որոշումից: Թերթը բերել է աղբյուրների տվյալները, համաձայն որոնց՝ նախագահ Բարաք Օբաման մի քանի անգամ քննարկել է ՀՀՊ համակարգերի հարցը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրան զգուշացրել այն խնդիրների մասին, որ կառաջանան ՆԱՏՕ-ին ոչ անդամ երկրից ՀՀՊ համակարգ ձեռք բերելու դեպքում:









































